Daily Archives: 08.03.2020

Առաջին անգամ շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ աղջկան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել և շնորհավորել մարտի 8-ի կապակցությամբ։ «Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առիթով։ Թող որ Աստված Ձեզ միշտ պարգեւի անսահման սեր, ժպիտ եւ խաղաղություն։ Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս… Կարդալ ավելին »

Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է բաժանել Ստեփանակերտում

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը շնորհավորել է մարտի 8-ի առթին և ծաղիկներ բաժանել անցորդներին: «Շնորհավորանքներ, ծաղիկներ եւ ծառատունկ՝ Մարտի 8-ին Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Մարտի 8-ի տոնական օրը մեկնարկել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ կանանց եւ աղջիկներին շնորհավորելով։ Նա փողոցում ծաղիկներ է նվիրել եւ ջերմ շնորհավորանքներ հղել բոլոր… Կարդալ ավելին »

Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիներն ընկել են փոսը

Մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիները ջրագծի համար փոս փորելիս ընկել են մեջը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի… Կարդալ ավելին »

Փաշինյանի վրա բուկլետ նետած աղջիկը ոստիկանության աշխատակից չէ

Ոստիկանության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության աշխատակից է: Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբեւէ ոստիկանության ծառայող չի եղել եւ ներկայում էլ չի աշխատում»:

Հրազդան քաղաքում ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար պատնեշին. կա տուժած

Մարտի 7-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 107 շենքի մոտակայքում «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս… Կարդալ ավելին »

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեղեկացնում է, որ դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Այժմ Նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։

Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հա, ես մարտի 8-ը չեմ սիրում, ոչ էլ ապրիլի 7-ը: Ու ոչ միայն այն պատճառով, որ արդեն գիշերվանից սկսվել է բանտիկների, սրտիկների, բմբուլների ու բացիկների կեսգիշերային ու մթնշաղային խաչակրաց արշավանքը, այլ որ կնոջը պիտի սիրել միշտ, ամեն րոպե ու ամեն վայրկյան: Ու դրա… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխում են Էրեբունի ԲԿ. Factor.am

ՀՀ երկորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ: Առայժմ գնում է… Կարդալ ավելին »

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կապված երկրում կորոնավիրուսի հետ կապված: «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia,… Կարդալ ավելին »