Daily Archives: 06.03.2020

Վլադիմիր Սոլովյովը՝ պատռված և Փաշինյանի վրա շպրտված թռուցիկի միջադեպի մասին

Հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը հրապարակում է արել այսօր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Սալավյովը գրել է․ «Փաշինյանն այսօր շրջում էր մետրոյում և մարդկանց կանչում հանրաքվեին մասնակցելու և հանդիպեց մի աղջկա, ում սրտով չէր  ոչ փաշինյանական պոպուլիզմը, ոչ հանրաքվեն։Հպարտ քաղաքացու անձնագիրը, որը բաժանում էր Փաշինյանը, պատռվեց աղջկա կողմից և վերադարձվեց վարչապետին։ (c) Խիզախների խելացնորության… Կարդալ ավելին »

Էդ անդաստիարակությունից խոսող բարեկիրթներ,մոռացաք,որ օրը ցերեկով մարդկանց «թաղում էին» ու սև լենթեր էին կապում կամ նախագահի նկարներն էին քցում գետնին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը գրում է. «Էդ անդաստիարակությունից խոսող բարեկիրթներ,մոռացաք,որ օրը ցերեկով մարդկանց «թաղում էին» ու սև լենթեր էին կապում կամ նախագահի նկարներն էին քցում գետնին:Հիմա բուկլետից զարմացել՞եք,բումերանգի օրենքը կա ու սա դեռ սկիզբնա»:

Պահանջում ենք Գագիկ Խաչատրյանի անհապաղ վիրահատության իրականացումը. Փաստաբանական խումբ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարություն է տարածել, որում մասնավորապես, իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը ՀՀ իրավապահմարմինները չեն ապահովում, ինչի պատճառով… Կարդալ ավելին »

Հարուցվել է քրեական գործ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից: Մասնավորապես, ըստ ձեռք բերված տվյալների, 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխում ընդգրկված… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեխնոլոգիական կրթության ոլորտում նոր նախաձեռնություններ և ծրագրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է JHM հիմնադրամի հիմնադիր, բարերար Լիսա Գրիգորյանին և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում երեխաների և պատանիների շրջանում տեխնոլոգիական կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները, մասնավորապես, Գյումրիում և հանրապետության մարզերի այլ քաղաքներում: Նրանք նշել են, որ այժմ ՀՀ կառավարության նկատմամբ ներդրողների մոտ… Կարդալ ավելին »

«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ».Վիտալի Բալասանյան

«Թույլ չեմ տալու, երդումս կարող եմ կրկնել Ձեր առջեւ, թույլ չեմ տալու տարածք հանձնվի… Եկեք պատասխան տանք մեր մարտական այն ընկերներին, որոնք այսօր մեզ հետ չեն, սա՞ է մեր պահած երկիրը»,- ասաց Բալասանյանը։

Գրանտածին հայկական ՀԿ-ներին Արցախ ուղարկելու փոխարեն, մեծացրեք այլ երկրների հասարակական-քաղաքական շրջանակներից դիտորդական առաքելությունները

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նորից ստիպված եմ խոսել ճշմարտության մասին։ Որովհետև սխալ տեղեկատվությունը նախատեսված է նրանց համար, ովքեր տեղյակ չեն քաղաքականությունից։ Ովքեր սիրում են ճշմարտությունը, պետք է իմանան, որ Արցախը վաղուց է հայտնվել միջազգային ժողովրդավարական չափումներում և գրեթե միշտ էլ եղել է Freedom House -ի չափանիշներով՝ մասսամբ ազատ երկրների շարքում։ Օրինակ՝ 2015թ.,… Կարդալ ավելին »