Daily Archives: 05.03.2020

Նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Տուսկի հետ եկավ մեկ անգամ ևս հավաստելու անառարկելին

Նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Տուսկի հետ եկավ մեկ անգամ ևս հավաստելու անառարկելին։ Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ընտրված, լեգիտիմ նախագահն է եղել։ Նրա կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունում գերակա և պաշտպանված են եղել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։Միջազգային այս բարձր մակարդակի հանդիպումների շարունակականությունը դրա ապացույցն են։ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյա, ներկայումս ԵԺԿ նախագահ Տուսկի հետ հանդիպման… Կարդալ ավելին »

Չեղարկվել է Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան. Մոսկվայի կոշտ արձագանքը

7or.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Այցը նախատեսված էր ապրիլ ամսին, սակայն Կրեմլի նախաձեռնությամբ այն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Հայկական կողմի բոլոր փորձերը՝ ապրիլին պլանավորված այցը կայացնել, հանդիպել է սառը և կոշտ մերժման։ Դրանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել, որ բացասական է գնահատում այն, որ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ… Կարդալ ավելին »

Հունվար ամսվանից սկսած հանրությունը քննարկում է ծննդատների գործունեության դադարեցման ազգադավ ծրագիրը

Պոպուլիստ նախարարը փորձեց տարբեր մեթոդներով բնակչությանը բացատրել ,համոզել,պարտադրել,որ ի շահ ծննդկանի և նորածնի է կայացվել այս որոշումը: Փորձեց մի քանի ծախու մասնագետների ներառել այս ծրագրի մեջ, համացանցից(google) հանեց մի քանի տվյալներ,որոնց նույնիսկ չէր տիրապետում,փորձեց վերագրել իբրև մահվան դեպքերը կանխելու համար է,սակայն ապարդյուն: Բոլոր փաստերը խոսում են իր դեմ:Օրինակ իր նշած ոչ մի ծննդատանը մահեր չեն… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը մատ արեց իշխանություններին.Հովհաննես Խաչատրյան

Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կրկին փաստում է այն մասին թե որքան կարևոր նշանակություն ունի նա միջազգային կառույցների ղեկավարների համար:Սերժ Սարգսյանի պատվիրակությանը դիմավորում եվրոպական ամենամեծ քաղաքական ուժի ղեկավար Դոնալդ Տուսկը:Սերժ Սարգսյանի ձայնը միշտ լսվել և այսօր էլ լսվում է միջազգային տարբեր հարթակներում,և ի ցույց ամբողջ աշխարհի նա կրկին բարձրաձայնում է իր կարծիքը Արցախի հարցի վերաբերյալ: Դե… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի «ձիով քայլը».Վահան Բաբայան

Եվրոպական ամենամեծ քաղաքական ուժի`ԵԺԿ-ի ղեկավարը ընդունում է Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը Բրյուսելում: Դոնալդ Տուսկը կարևորագույն ֆիգուր է Եվրոպայի այսօրվա քաղաքական հարթակում և պատահական չէ,որ նա համագործակցում է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ ի ցույց դնելով նման համագործակցության կարևորությունը: Զագրեբից հետո եկավ Բրյուսելը: Որոշ հայտնի շրջանակների համար սա անսպասելի քայլ էր,բայց պետք է պատրաստ լինեն այսուհետ… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

Այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) / EPP – European… Կարդալ ավելին »

Բացի պուպուշ շունիկից ինչպի՞սի ձեռքբերումներ են եղել Վրաստան այցի ժամանակ

Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը իր շքախմբով մեկնել էր Վրաստան և մի շարք հանդիպումներ ունեցել: Մասնավորապես Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, տեղի հայ համայնքի հետ։ Հասկանալի է, որ հանդիպումը եղել է ամենաբարձր մակարդակներում: Հաշվի առնելով Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքը, այդպիսի բարձր մակարդակով հանդիպումը կարող էր շատ հեռանկարային լիներ Հայաստանի… Կարդալ ավելին »

Մարդկանց ազատում են ու բերում են իրենց բարեկամներին. «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում աշխատողներին ասում են` ազատման դիմում գրել

Բոլորին հեռացնում են, եթե բոլորը համախմբվեն, չեք պատկերացնում, թե ինչ զանգված կլինի, հիմա ցրված են, բայց որ հավաքվեն, երկու հարյուր հոգի մարդ կլինի: Այս մասին այսօրTert.am -ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի բուժքույր Ժենյա Մկրտչյանը` ներկայացնելով, որ հիվանդանոցում աշխատողներին պարտադրում են ազատման դիմում գրել: «Իրենք ասում են աշխատանքային խնդիր, բայց դա ազատման պատճառ չէ, եթե ինձ կբերեն… Կարդալ ավելին »

Վստրեչի Ապերի թոռնուհին վախից կորցրել է խոսելու ունակությունը

Ինչպես արդեն հայտներ էինք,երեկ երեկոյան իրավապահները մտել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի տուն։Փաստաբանի խոսքով ներխուժումից տուժել է Արամ Վարդանյանի 5 տարեկան թոռնուհին։ Աղջիկը վախեցել է ոստիկանների հարձակումից, տան անդամները խնդրել են թույլ տալ՝ երեխային հեռացնեն, հետո ինչ անում են, թող անեն, սակայն ոստիկանները մնացել են անդրդվելի։ Լուսինե Սահակյանը մեզ ասաց, որ դրա… Կարդալ ավելին »

Վստրեչի Ապերի տնից հափշտակել են նրա ոսկե շղթան և օծանելիքը.«Հրապարակ»

«Հրապարակ»-ը  գրում է. Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր Վարդանյանի տան բակում լրագրողներին հայտնեց, որ երեկ գիշերը ոստիկանների կատարած անհասկանալի գործողությունների արդյունքում Վարդանյանի բնակարանից թանկարժեք իրեր են անհետացել։ Ըստ Սահակյանի՝ կատարվել է հափշտակություն, ինչի վերաբերյալ ինքը պատրաստվում է հաղորդում տալ ոստիկանությունում։ Փաստաբանի խոսքով, ոստիկանները վերցրել իրենց հետ տարել են Վարդանյանի տան DVR սարքերը,… Կարդալ ավելին »