Daily Archives: 04.03.2020

Գուցե ռեկտորի ընտրությու՞ն էլ մեյլերով իրականացվի․․․

  Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ հարցման կարգով նիստ: Այս նախադասությունը կարող էի գրել նաև չակերտների մեջ, քանի որ նամակներով նիստ անցկացնել պարզապես հնարավոր չէ: Հարցման կարգով կարող են իրականացվել միայն նիստեր հրավիրելու աշխատանքները, բայց ոչ բուն նիստը: Սա անօրինական է, քանի որ խախտվում է օրենքով սահմանված «նիստ» հասկացությունը: Էլ չասեմ, որ Խորհրդի… Կարդալ ավելին »

«ՎԵՏՕ» շարժումը «Կանացի խիզախության» միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխության Հայաստանի թեկնածու հարցի հետ կապված դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեպսանատուն` ակնկալելով սպառիչ պատասխան

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդագրություն է տարածել, որտեղ մտահոգություն է հայտնել Միացյալ Նահանգներում կազմակերպվող «Կանացի խիզախության» միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից ներկայացված թեկնածուի  վերաբերյալ: Շարժումը դեսպանատնից ակնկալում է սպառիչ պատասխան՝ հակառակ դեպքում պատրաստվում է այս հարցով դիմել Սպիտակ տուն և Պետական դեպարտամենտ: Ստորև ներկայացնում ենք «ՎԵՏՕ» շարժման հաղորդագրությունն ամբողջությամբ. «Հարգելի տիկին դեսպան,… Կարդալ ավելին »

«Նուբարաշեն», «Արմավիր» եւ «Գորիս» ՔԿՀ-ներն նոր պետեր ունեն

Այսօր՝ մարտի 4-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանին: Այս մասին հայտնում են ՔՀԾ հանրային կապերի բաժնից: Արթուր Գոյունյանն իր խոսքում հատկապես կարևորել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և… Կարդալ ավելին »

ԱՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքի մասին լուրերը

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է այն լուրերը, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նիկողոսյանը նշեց, որ այս հարցում որևէ նոր տեղեկության առկայության դեպքում իրենք պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեն: «Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք, բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք: Նման բան չկա»,- ասաց Նիկողոսյանը:

Նվիրյալի իմ Մտատիպարը՝ Էդուարդ Շարմազանով .Ստելլա Աբրահամյան

Նվիրյալի իմ Մտատիպարը՝ Էդուարդ Շարմազանով . «Իշխանությունները գալիս ու գնում են, իսկ Հայրենքը հավիտենական է:» Ավելի քան ճիշտ ես, Շարմազանով… Ի՞նչ տարբերություն, թե ո՞վ է իշխանության գլուխ, երբ Սրբություն է Հայրենիքդ, Հայրենիքիդ ամեն մի քարը, ամեն մի թուփը, լինի չեչոտ, թե փշոտ… Երբ Սրբություն է սահմանին օր ու գիշեր կանգնած Զինվորը… Երբ Սրբություն է Զինվորի… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Բոնբորի և Մոլլիի առաջին հանդիպման լուսանկարը և «ժողջանը» զմայլվում և լայքում է այդ հուզիչ պահը

Բոնբորը և Մոլլին այսօր ավելի ակտուալ թեմա են,քան երկրի վիճակը Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Բոնբորի և Մոլլիի առաջին հանդիպման լուսանկարը և «ժողջանը» զմայլվում և լայքում է այդ հուզիչ պահը: Է’ հպարտներ ժամանակին արագաչափ էիք ուզում հանել,կոռուպցիան վերացնել,օլիգարխներից ազատվել լավ ապրել վերջապես իսկ հիմա Բոնբորով բավարարավեք: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Կորոնավիրուսը հասավ Լեհաստան

Լեհաստանի Առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին հայտարարել է, որ իր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ըստ նախարարի, հիվանդ պացիենտը Լեհաստան է ժամանել Գերմանիայից։ Նրա մոտ կա բարձր ջերմություն եւ հազ։ Վերջինիս հետ շփումներ ունեցած մարդիկ վերցվել են բուժհսկողության՝ կարանտինի տակ։

«Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցից իր անձնական ձեռքբերումները տեսանելի են, իսկ հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից ձեռքբերումները բացակայում են».Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցից իր անձնական ձեռքբերումները տեսանելի են, իսկ հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից ձեռքբերումները բացակայում են։ Այցին հետևող մամլո պաշտոնական հաղորդագրություններից ակնհայտ է դառնում՝ այցը հերթական պրոտոկոլային հանդիպումների շարք էր, զուրկ Հայաստանի համար մեծ կամ փոքր նշանակություն ունեցող հարցերի լուծումներից։ Մի կողմ թողնելով պաշտոնական լրահոսը, պարզապես թվարկենք այն իրադարձությունները, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի հերթական «փայլուն»… Կարդալ ավելին »