Ես շատ հարգում եմ մեր հարեւան իրանցիներին, բայց, կարծում եմ հիմա պահն է, որ մեր պետությունը կոնկրետ քայլեր անի եւ փակի Հայաստան-Իրան ճանապարհը

Սահմանները բացելու եւ սահմանները փակելու ժամանակը․․․
Ես շատ հարգում եմ մեր հարեւան իրանցիներին, բայց, կարծում եմ հիմա պահն է, որ մեր պետությունը կոնկրետ քայլեր անի եւ փակի Հայաստան-Իրան ճանապարհը, կորոնա վիրուսը եթե մտնի մեր 3 միլիոնանոց երկիր, պատկերացնելն ահավոր է։
Ամենեւին միամիտ մի եղեք եւ այս վիրուսը եւ դրա տարածումը մի համարեք զուտ առողջապահական , կամ զուտ առողջության հարց, զենքերը 21-րդ դարում տարբեր են լինում, եւ այս վիրուսը, անկասկած հզոր ոչնչացման զենք է, մասսայական ոչնչացման․․․․
Եթե Չինաստանի համար 2 հազար եւ ավելի զոհը , ցավալի, բայց, ոչ ճակատագրական է, ապա մեր երկրի համար դա ցեղասպանության համարժեք է․․
Լրջանալու պահը դարձյալ բաց ենք թողնում․․․
Իսկ դու նստել ծառի տակ, նկարում ես նապաստակ․․․
ջութակ նվագի

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով