Երևանում կայացավ Նատուրալ բոդիբիլդինգի DIAMOND NATURAL CUP բաց առաջնությունը

Փետրվարի 26-ին, Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի դահլիճում, Նատուրալ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի նախաձեռնությամբ կայացավ, WNBF-ի DIAMOND NATURAL CUP բաց առաջնությունը, հետևյալ 4 կատեգորիաներում՝ Bikini, Fitness modeling, Bodybulidin, Men’s physique:
Մրցույթին կարող էին հայտ ներկայացնել այն մարզիկները՝ ովքեր մարզումների ընթացքում չեն օգտագործել արգելվող հավելումներ, ստերոիդներ: Men’s physique անվանակարգում և նաև ողջ մրցույթի ընթացքում, Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը Կարեն Վարդանյանն էր, ով նաև Հայաստանի կարատեի Ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է, կարատե մարտարվեստի ուսուցիչ:
Համառ պայքարի արդյունքում, Կարեն Վարդանյանն իր անվանակարգում 16 սպորտսմենների մեջ զբաղեցրեց 10-րդ պատվավոր տեղը: Նա թեպետ հաղթական տեղ չգրավեց, բայց Նատուրալ Բոդիբիլդինգի Աշխարհի Ֆեդերացիայի կողմից ստացա միջազգային մարզչական որակավորում և այսուհետ նաև ֆիթնեսի մարզիչ աշխատելու իրավունք: Սա կարելի է նաև լավ արդյուն համարել այն պատճառով, որ Կարեն Վարդանյանը դեռ նոր է զբաղվում տվյալ մարզաձևով և կարողացել է մկանային մասսա հավաքել և անցնել մարմնի չորացմանը շատ կարճ ժամանակում:

Ֆոտոլրագրող`Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով