Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին. «Իրավունք»

«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի տակ գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք երեկոյի ժամանակ հավաքվել է 205 միլիոն դրամ (ավելի քան 410 հազար դոլար)։ Մինչդեռ հանրաքվեի մասին օրենքում գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը։ Հարկ է նկատել, որ որևէ հրապարակում այդպես էլ չեղավ, թե ովքեր են մասնակցել դրամահավաքին:

Մեր տեղեկություններով, մոտ 20.000 ամերիկյան դոլար փոխանցել է գործարար,նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը իշխանափոխությունից հետո կարծես Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում ամենասիրելի գործարարն է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով