Թբիլիսիում նոր տեսակի կորոնավիրուսի կասկածով ևս 11 մարդ է հոսպիտալացվել

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան երեկ հայտարարել է, որ ևս 11 մարդ է հոսպիտալացվել, գրում է apsny.ge-ն:

Ըստ նրա` հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ն արդեն լաբորատոր հետազոտությունների են ենթարկվել, սակայն նրանց մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնացյալի անալիզների պատասխանները պետք է հայտնի դառնան այսօր առավոտյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով