«Ծախսատար Նախագահը… Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում…».Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծախսատար Նախագահը

Որ գրավոր հարցմամբ դիմեմ ՀՀ Նախագահի աշխատակազմ, վստահ եմ՝ անորոշ պատասխան եմ ստանալու, ուստի ճիշտ համարեցի հարցն այս եղանակով հնչեցնելը։
Ըստ Pastinfo-ի տեղեկատվության, պետական բյուջեից հատկացվող ամենաթանկ գործուղումները վայելել է ՀՀ նախագահը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո՜, վայելել է՝ օդում և ցամաքում, գուցե և՝ ջրում…

Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է՝ ի՞նչ են մեր երկրին տվել 123 միլիոն դրամի գործուղումները, կոնկրետ ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ այցերով, ո՞րն է մեր պետուտյան հասույթը:

Հասկացանք՝ իր պաշտոնակալման առաջին իսկ վայրկյանից Նախագահը երբևէ չի կատարել Սահմանադրության պահպանմանը հետևելու՝ իր սահմանադրական պարտականությունը, իսկի կողքով էլ չի անցել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց ի՞նչ է նա արել երկրի սահմաններից դուրս՝ հանուն երկրի…

Միայն ինքը գիտի, մեկ էլ՝ Ամենազոր Աստվածը…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով