Ստեփանակերտում բողոքի ակցիայի հրահրողը Նիկոլ Փաշինյանի սորոսական հովանավորյալն է

Այսօր առավոտյան համացանցում տեսանյութ տարածվեց այն մասին, որ Արցախում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտի փողոցներում՝  պահանջելով նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանների հետ բախումներով. կան բերման ենթարկվածներ:

alternativ.am-ի հավաստի տեղեկություններով՝ Ստեփանակերտում ակցիայի կազմակերպիչները և ոստիկանների հետ բախումներ հրահրողները Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի աջակիցներն են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Մայիլյանը Արցախի նախագահի թեկնածուներից մեկն է, ընդ որում, հենց այն թեկնածուն, ով, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ՀՀ ներկայիս իշխանությունների և մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործիչներից է, ում վրա Փաշինյանը հույս է դնում Արցախում:

Այն, որ այս ակցիան ուղիղ կերպով կապված է մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրությունների հետ և նպատակ ունի պառակտում մտցնել հասարակության մեջ, միանշանակ է: Այլապես ի՞նչ իմաստ ունի դուրս գալ փողոց և պահանջել հանրապետության նախագահի հրաժարականը, ում լիազորություններն այսպես թե այնպես 1 ամիս հետո դադարեցվելու են: Պատասխանը մեկն է. սա Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին քաջ հայտնի ձեռագիրն է. քաղաքական կարևոր իրադարձություններից առաջ պառակտում մտցնել հասարակության մեջ, բոլոր մեղքերը բարդել քաղաքական հակառակորդների վրա, մարդկանց հոգու նուրբ լարերի հետ խաղալով փորձել հասնել իր քաղաքական նպատակին:

Հիմա էլ հերթը հասել է Արցախին: Իշխանությունները չեն գիտակցում, որ Արցախում առանց այդ էլ վիճակը պայթյունավտանգ է: Բանակցային գործընթացի անհասկանալի փակուղիները յուրաքանչյուր պահի կարող են հանգեցնել լայնածավալ պատերազմի. վտանգի սպասումով ապրող ժողովրդին ավելորդ անգամ պառակտելը միանշանակ չի խոսում ազգային մտածելապերպի մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`alternativ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով