«Փլվող դպրոցի համար 40 հազար դոլար չունեն, հանրաքվեի համար 7 միլիոն 300 հազար դոլար ունեն». Լուսինե Հարոյան

«Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել:     Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլար չի կարողանում:     Էլի չտա՞մ որակավորում էս կառավարությանն ու իրենց շեֆին:     Լավ, ժողովուրդ, սենց մինչև ու՞ր ու մինչև ե՞րբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով