Փաշինյանի «Չէինք սպասում» շոուն

Ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք… Երեկ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էր, որն արդեն երկար տարիներ մեր երկրում նշվում է որպես գրքի օր, կամ գիրք նվիրելու օր:

Անտարակուսելի է, որ գիրք նվիրելը շատ լավ ավանդույթ է, սակայն երեկ բոլորս ականատես եղանք, թե ինչպես կարելի է հեշտությամբ արժեզրկել այդպիսի լավ ավանդույթը: Չգիտես ինչու, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ որոշեց գնալ մարդկանց տներով և գիրք նվիրել…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավանաբար Յարխուշտայի նոր փառատոն անցկացնելու վերաբերյալ խորհրդակցությունից հետո վարչապետը դժվարացել է վերադառնալ տնտեսական աճի և ներդրումների բացակայության, ահագնացող արտագաղթի, մսխվող պետական բյուջեի իրականություն և որոշել է երեկոյան ժամերին ընկնել դռնեդուռ և խանգարել քաղաքացիների անդորրը: Միգուցե նա հույս ուներ, որ նրան կդիմավորեն գրկաբաց և ժպիտներով, բայց, ավաղ, բոլորս ականատես եղանք, թե որքան իներտ էին այն մարդիկ ում դուռը անսպասելիորեն կամ ոչ այնքան անսպասելիորեն ծեծել է Փաշինյանը:

Ակնհայտ էր, որ մարդիկ բոլորովին էլ խանդավառված չէին վարչապետի այցով, ինչը օրինաչափ է: Երկու տարի առաջ մեր հայրենակիցների զգալի մասը մեծ հույսեր էր կապում Փաշինյանի հետ, հույսեր էին փայփայում, որ սովորական մահկանացուների կյանքի որակը կլավանա, կբարձրանան աշխատավարձերը, կնվազեն գները, կլուծվեն սոցիալական խնդիրները և այլն: Իսկ այսօր, 2 տարի անց, պարզ զաղաքացու համար ակնհայտ է, որ եթե Փաշինյանը հայտարարում է, որ աղքատությունը մեր գլխներում է և որ աշխատավարձերի բարձրացումը կարևոր չէ, ապա դա նշանակում է, որ քաղաքացուն հղվում է հետևյալ ուղերձը «Եղունգ ունես՝ գլուխդ քորի»:

Մի՞ թե Փաշինյանը կարծում է, որ մարդիկ չեն տեսնում, թե ինչպես է բարձրանում վարչապետի, իր մերձավորների, ինչպես նաև իր շահերը սպասարկողների կյանքի որակը, ընդ որում, ՄԻԱՅՆ իրենցը: Մի՞թե վարչապետը չի տեսնում, որ սովորական քաղաքացիների կյանքի որակը մնացել է նույնը, իսկ շատ դեպքերում՝ նույնիսկ վատթարացել է: Միամտություն կլիներ այդպես մտածել: Եթե մինչև երեկ Փաշինյանն այդպես էր կարծում, ապա իր այս գիրք նվիրելու նախաձեռնությունը իր համար դարձավ սառը ցնցուղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերթական անիմաստ շոուն չստացվեց, մարդիկ շատ սառն էին դիմավորում վարչապետին, չկար աստվածացում, չկար էյֆորիա: Որքան որ կարողացանք հասկանալ տեսանյութերից, ոչ ոգ հրճվանք չէր ապրում վարչապետի անսպասելի այցի հետ կապված, նույնիսկ վերջում տոպրակը ձեռքին մի տիկին այնքան անտարբեր պատասխանեց վարչապետի հարցին, որ Փաշինյանը զարմացած մնաց:

Ինչ խոսք, նույնիսկ շատ գեղեցիկ ավանդույթը պոպուլիստ դատարկաբանի կատարմամբ կարող է արժեզրկվել և կորցներ իր խորհուրդը: Միգուցե եթե վարչապետն իր կողմից նվիրվող գրքերին կից տրամադրեր նաև 50 000 կենսաթոշակով և 80 000 աշխատավարձով բարձր կենսամակարդակ ունենալու գաղտնիքը բացահայտող թռուցիկներ, իր նախաձեռնությունը չէր ձախողվի:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով