«Փաշինյան Նիկոլը, Հայաստանի Հանրապետության հետ փորձում է անել այն, ինչ արեց կուսակցության հետ՝ 2017 թվականին». Արթուր Համբարձումյան

 

Արթուր Համբարձումյանը   գրել է.

Կուսակցական մեկ մարդուց, կուսակցական մեկ գործընկերոջից ազատվելու համար, կուսակցության առանցքային քաղաքական օղակներից մեկը, հետագայում նաև կուսակցության քաղաքական խորհուրդը կազմաքանդած, լուծարած, կուսակցությունը դեֆորմացրած, այն ամբողջովին գրպանը դրած ՔՊ-ական վարչապետը, րոպեներ առաջ խոսում էր արդարությունից, ինստիտուցիոնալիզմից, ժողավրդավարությունից :
Սուտը, լկտի սուտը պետք է վստահ ասել, որ նախ՝ դու հավատաս և հետո՝ ուրիշները:
Աշխարհում բոլոր այլանդակությունները միշտ արվել են ժողովրդի անունից, ժողովրդի համար, հանուն ժողովրդի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյան Նիկոլը, Հայաստանի Հանրապետության հետ փորձում է անել այն, ինչ արեց կուսակցության հետ՝ 2017 թվականին:

Ասել եմ ու էլի կասեմ՝ Նիկոլ, ՍԴ-ն Գյումրի տարածքայինը չԷ, Հրայրն էլ՝ Արթուրը չէ:
Իսկ, եթե այնուամենայնիվ չսթափվես ու շարունակես մեր հայրենիքում ֆաշիզմ ձևավորելու ապարդյուն փորձերդ, հաստատ իմացիր՝ ֆազիզմը հաղթած պապերի թոռները քեզ ու հանուն մի քանի կոպեկի կորպորատիվ էթիկետդ պահող կազմդ ուղարկելու էն՝ գրողի ծոցը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով