Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. կան արգելափակված քաղաքացիներ

Փետրվարի 21-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Բ., ծնված  1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և սահելով հայտնվել դաշտում:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Յուրա Կ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Մհեր Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Յուրա Կ.-ինը՝ ծանր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով