Մինչ սահմանափակումը Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք․ ստուգվել են բոլոր ուղևորները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրան-Հայաստան օդային հաղորդակցության սահմանափակմանը նախորդած օրերին Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք։ Օդանավերից առաջինում եղել է 74 ուղեւոր, երկրորդում՝ 79։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգվել են բոլոր ուղեւորները, նրանց նկատմամբ լրացվել են հասցեական քարտեր։ Ըստ տեսչական մարմնի՝ կասկածելի դեպքեր չեն եղել։ Հայաստանի սահմանային 7 կետերում շարունակվում է ուժեղացված հսկողությունը. կան անհրաժեշտ պարագաներ. մեկուսարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սահմանին եթե քաղաքացին ինչ-որ ախտանիշներ ունի՝ հազ, ջերմություն, կամ ձայնը խզված է, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները արձանագրում են, շտապ օգնություն հրավիրում եւ հիվանդին տեղափոխում են բուժհաստատություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանում հիվանդը տեղափոխվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:

Իսկ եթե սահմանային անցակետերում են տեսչական մարմնի աշխատողները արձանագրում կասկածելի դեպքեր, ապա մարդկանց տեղափոխում են մարզային բուժհաստատություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, բուժկենտրոն կարող է տեղափոխվել անգամ այն քաղաքացին, որի մարմնի ջերմաստիճանը 37.2 է: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ բոլոր բուժհաստատությունները, այդ թվում՝ մարզայինները, ապահովված են կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստերով: Բացի այս, եթե քաղաքացին կասկածելի ախտանիշներ ունի, ապա նա հիվանդանոց տեղափոխվելուց հետո ստիպված չէ 14 օր մնալ այնտեղ:

ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ եթե ԲԿ-ում կորոնավիրուսը հերքվում է, անմիջապես ստուգվում է գրիպը:

Տեսչական մարմինը կառավարությանը ենթակա է, հետեւաբար վերահսկվում է գործադիրի կողմից: Ավելին, տեսչական մարմինը սահմանային անցակետերում կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հանձնաժողովին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով