Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս.168.am

168.am-ը գրում է.

Երբ 2018թ. օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրեց, Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարեց, որ հաջորդ օրը վերջինս ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողներին հուզող բոլոր հարցերին:

Ասուլիսը պետք է անցկացվեր «Էրեբունի պլազա» հյուրանոցում, սակայն հյուրանոցի շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպած մարդիկ կարողացան ներս մտնել, բարձրանալ 9-րդ հարկի սրահ, որտեղ պետք է կայանար ասուլիսը։ Քոչարյանն այդպես էլ չեկավ նախատեսված ասուլիսին։
Ցուցարարները, որոնց շարքերում գլխավոր դերակատարումը, ինչպես արդեն հետո պարզվեց, վերապահված էր, այսպես ասած՝ «սորոսական» ու ՔՊ-ական ակտիվին, «գրավեցին» ասուլիսի սրահը, շրջափակեցին սեղանը, լուսանկարվեցին, ու այդ հայտնի լուսանկարը շատ արագ տարածվեց լրատվամիջոցներով ու ֆեյսբուքյան գոնե թե հայկական տիրույթով:

Պարզվում է՝ հայտնի լուսանկարի «հերոսներն» այժմ լուրջ պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատում:

Այսպես՝ լուսանկարում ձախից առաջինը գործող իշխանությունների ակտիվ համակիր Արամ Մանուկյանն է, ով մինչև վերջերս Աջափնյակի փոխթաղապետն էր, և միայն վերջերս ազատվեց պաշտոնից:

Արամ Մանուկյանից քիչ վեր Ներսես Պողոսյանն է, ում Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Ներսես Պողոսյանն այս պահին Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է:

Կալանավայրից դուրս գալուց հետո Ներսես Պողոսյանը, փաստորեն, թերևս, ակտիվ մասնակցություն է ունեցել համաժողովրդական շարժմանն ու դրան հետևող գործողություններին, ինչի արդյունքում էլ այսօր պետական կարևոր պաշտոն է զբաղեցնում:

Նրանց կողքին Մարիամ Անանյանն է, ով այս պահին պաշտոնավարում է Կենտրոնի թաղապետարանում:

Լուսանկարում դեպի կենտրոն հատվածում Ամիգո Ղուկասյանն է՝ Նիկոլ Փաշինյանի հավատարիմ զինակիցը: Ներկայումս աշխատում է Ազգային ժողովում:

Մարիամ Անանյանի ու Ամիգո Ղուկասյանի մեջտեղում նստած անձը Ֆեյսբուքում Դավ Ռուպռ կեղծանունով գրանցված Դավիթ անունով անձնավորությունն է, որի ֆեյսբուքյան էջը լռում է վերջինիս՝ այս պահի զբաղվածության մասին, սակայն, մեր տեղեկություններով՝ նա ևս աշխատում է ԱԺ-ում:

Ամիգո Ղուկասյանի կողքին ազատ լուսանկարիչ Վահե Գևորգյանն է, ով այժմ Երևանի ավագանու «Իմ քայլը» իշխող խմբակցության անդամ է:

Վահե Գևորգյանի կողքին «պայքարում է» Սասուն Միրոյանը, ով այս պահին զբաղեցնում է Ջրային պետական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը:

Շարքը եզրափակում է Շենգավիթի գործող թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, որի անունը վերջերս ԶԼՄ-ներում ամենատարածվածներից մեկն էր՝ որպես կրթական գործի վերահսկողության նկատմամբ շատ «կրեատիվ» մեթոդներ կիրառող երիտասարդ պաշտոնյա:

Ի դեպ, Ռազմիկ Մկրտչյանի կենսագրության մեջ 2010-2012թթ. բանակային ծառայությունից հետո 6 տարիների գործունեության մասին ոչինչ նշված չէ, իսկ 2018թ. նա նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից մի հսկայական վարչական շրջան ղեկավարելուց:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի սրահը գործող իշխանությունների համար շատ կարևոր հենակետ էր, որը գրավողները պարգևատրվել են՝ բավականին պատկառելի պաշտոնների նշանակվելով: Այսինքն՝ տրամպլին՝ իշխանությանը մոտ գտնվելու և համապատասխան պաշտոններ ստանալու համար:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով