«Մարտի 1»-ի երթին մեկ վարակակիրն անգամ կարող է բազմաթիվ մարդկանց վարակման պատճառ դառնալ. ամբողջ աշխարհն է զգուշանում զերծ մնալ զանգվածային կուտակումներից, դրանք անվտանգ չեն. վարակաբան

Վարակային հիվանդությունների առումով ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ, անվտանգ չէ մասսայական հավաքների իրականացումը, որովհետև վտանգները մեղմված չեն։ Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց վարակաբան, «Արմենիկում» բժշկական կենտրոնի բժշկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի կապակցությամբ վարչապետի նախաձեռնած երթին։

«Ես բոլորովին ոչ մի քաղաքական աստառ չեմ ուզում տալ դրան, զուտ մասնագիտական տեսանկյունից՝ ոչ մի զանգվածային կուտակում նպատակահարմար չէ ստեղծված իրավիճակում, որովհետև վտանգները մեղմված չեն»,- ասաց Վիոլետա Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարակային հիվանդությունների, հատկապես՝ վիրուսների պարագայում, ըստ նրա՝ նախընտրելի չէ մեծ զանգվածների կենտրոնացում, սերտ շփում․ «Մեկ վարակակիրը կարող է բազմաթիվ մարդկանց վարակման պատճառ դառնալ, չէ որ մենք չգիտենք՝ ում մոտ ինչ խնդիր կա։ Հիմա ամբողջ աշխարհն է զգուշանում զերծ մնալ զանգվածային կուտակումներից, Եվրոպայում բազմաթիվ մեծ միջոցառումներ են չեղարկվում, որոնք կապ ունեն մասսաների մեծ կուտակումների հետ», – նշեց վարակաբանը։

Փաստը, որ Հայաստանում դեռևս կորոնավիրուսի հաստատված դեպք չկա, մասնագետի խոսքով՝ որևէ նշանակություն չունի․ «Հաստատված դեպք չկա, բայց ռիսկերը դեռևս պահպանվում են։ Մենք իզոլացված չենք, մենք շրջապատված ենք երկրներով, որտեղ եղել են արդեն վարակի դեպքեր»,- ասաց Վիոլետա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կիրակի օրը կկայանա երթ՝ նվիրված 2008 թվականի «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աղբյուր`tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով