Լինչի դատաստանի և ատելության քարոզի կնքահայրը

Երեկ, փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ մասնակցեց Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին ու պատասխանեց վերջինիս հարցերին։ Հաղորդման ընթացքում սպասվածի պես Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք յուրօրինակ հայտարարություններով, օրինակ՝ «Եթե մինչև այժմ ժողովուրդը ինքնադատաստանի չի արժանացրել որոշ անձնանց, դա միայն հեղափոխության շնորհիվ է»:

Այսինքն, Նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ նրան պետք է շնորհակալ լինի նաև ներկայիս ընդդիմությունը և մերժված նախկին իշխանությունը, քանի որ հենց նա և իր կառավարությունն են զսպիչ մեխանիզմ հանդիսանում, որ նախկիններից զզված և հոգնած ժողովուրդը ինքնադատաստան չի սկսում:

Սակայն իրականում ի՞նչ զսպիչ մեխանիզմներ է այսօր օգտագործում Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը՝ ոչ մի: Ընդհակառակը, մենք հաճախ տեսնում ենք, որ նույն Նիկոլ Փաշինյանն է գրգռում կրքերը և հանդես է գալիս ծայրահեղական բռնազբոս գնահատականներով և «միջոցներ ձեռնարկելու» մասին խոսքերով, օրինակ հայտարարելով՝ «կծեփենք պատերով», «կփռենք ասֆալտին»:

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, «ամբոխը» Օպերայի հրապարակում հարձակվեց դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա, որից հետո ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, թե հենց Հրանտ Մարգարյանի հետ եղած անձի սադրանքով է եղել տվյալ բախումը: Շատ չանցած սակայն նույն ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը հայտարարեց, որ պատրաստ է «քարով ցխել» Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը:

Նիկոլ Փաշինյանի օրոք հարձակում եղավ հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա, որին մի խումբ ակտիվիստ սորոսականներ փորձեցին գցել աղբամանը: Նույն Նիկոլ Փաշինյանի օրոք հարձակում եղավ hayeli.am ընդդիմադիր լրատվակայքի խմբագրության վրա, որի ընթացքում հեղափոխական Դավիթ Սանասարյանի հետ փոխկապակցված ակտիվիստները ձվեր նետեցին խմբագրության դռան ու պատի վրա՝ հետագայում մնալով անպատիժ: Ի դեպ, մինչ այդ ադմինիստրատիվ մարմինների կողմից hayeli.am-ի խմբագրությունը փակելու և տվյալ տարածքից հեռացնելու փորձ էր արվում, որն ավարտվել էր ապարդյուն:

Նիկոլ Փաշինյանի օրոք սոցցանցերում հայտնվել են հազարավոր իշխանամետ կեղծ էջեր, որոնք ատելության քարոզ են տարածում «նախկինների» և ներկայիս ընդդիմադիրների նկատմամբ: Տարածվում են ծաղրանկարներ, մարդու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կեղծ և նաև իրականությանը չհամապատասխանող նյութեր: Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համացանցում հայտնվել են նաև մի քանի տասնյակի հասնող կեղծ լրատվակայքեր, որոնք ևս տարածում են Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրներին ծաղրող, սպառնացող, վախեցնող, ստորացնող նյութեր, ինչպես նաև հավաքում են ոչ ադեկվատ արհտահայտություններով աչքի ընկնող և իշխանությանը աջակցող օգտատերերին, որից հետո տեղադրելով ընդդիմադիր անձերի կողմից հրապարակված տեղեկատվություն, նրան տալով ավելի սուր երանգ, կամ անհամապատասխան վերնագիր՝ այնպես են անում, որ ամբոխը հայտոյի, սպառնա ու լռեցնի տվյալ ընդդիմադիր գործչին:

Այս ամենը կարելի է համեմատել միայն Ստալինի ժամանակաշրջանի հետ, երբ բարեկամները բարեկամների դեմ դանոսներ էին գրում, աքսորավայր ուղարկում, կամ մատնում գնդակահարության: Այսօր բարեկամները բարեկամներին ֆեյսբուքով սև ցուցակ են գցում, ջնջում սոցցանցերից…: Սակայն Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե դեռ մի բան էլ պիտի շնորհակալ լինեն նրանից և նրա կառավարությունից, երևի նրա համար, որ այս օրերում մահապատիժը չեն վերականգնել և աքսորավայր չունենք…: Նիկոլ Փաշինյանի անձով պայմանավորված ատելության քարոզը գալիս է հենց նրա գործունեության ակունքներից: Նիկոլ Փաշինյան անձի անունը դեռևս 90-ականների կեսերից կապված է ՀՀՇ-ականների իշխանության, Վանո Սիրադեղյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: 1998-ի Փետրվարի 3-ին, «հայտնի ուժերի ճնշման արդյունքում», Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց և ՀՀՇ-ական իշխանությունը գրեթե առանց դիմադրություն ցույց տալու հեռացավ իշխանական համակարգից՝ իր տեղը զիջելով նորերին, սակայն հենց այդ պահից էլ մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ատելության քարոզն ու արշավը:

Նա իր «Օրագիր» թերթով աննախադեպ ատելության քարոզ և գրոհ սկսեց Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ: Նա անընդատ ծաղրում էր պաշտպանության նախարար, իսկ այնուհետև վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանին:

Օրինակ, իր նյութերից մեկում պատկերելով ավել անող Վազգեն Սարգսյանի ծաղրանկարը՝ գրում է զոհված զինծառայողների մասին, վերնագրելով՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին»: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում վազգեն Սարգսյանը դաժանաբար սպանվեց Նաիրի Հունանյանի և նրա ահաբեկիչների կողմից, որից անմիջոպես հետո նույն նիկոլ Փաշինյանը դարձավ Վազգեն Սարգսյանի և նրա ընտանիքի պաշտպանը՝ Վազգեն Սարգսյաին և մյուսների դաժան սպանության մեջ մեղադրելով մյուսներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Անդրանիկ Մարգարյանին, Սերժ Սարգսյանին: Ի վերջ նրան հոջողվեց սեպ խրել Վազգեն Սարգսյնաին ընտանիքի և մյուսների մեջ և Արամ Սարգսյանին ներքաշել ՀՀՇ շարքեր: 2008-ի մարտի 1-ին, հենց Նիկոլ Փաշինյանի «կազմակերպչական աշխատանքների» շնորհիվ բախումներ եղան, երկաթյա ձողերով, քարերով, մահակներով, ամրանից «ոզնիներով», մոլոտովյան կոկտեյլներով և այլ բաներով զինված «խաղաղ ցուցարարների» և ոստիկանների միջև, զոհվեց 10 անձ, բազմաթիվ անձինք էլ դարձան հաշմանդամ:

Նույն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ էր գործում նաև «Իմպիչմենթ» դաշինքի հանրահավաքը, որի «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» կարգախոսն անգամ ատելության քարոզի, ծաղրի և անձի արժամապատվություն վիրավորելու վառ դրսևորում էր:

Եվ այսքանով ընդամենը արձանագրում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայիս կառավարության կողմից մարդկային ամբոխներին լինչի դատաստան իրականացնել դրդող, բռնությունը ոգևորող մի քանի դեպքերի մասին, որոնք իրականում բազմաթիվ են և ամրագրված են պատմության էջերում: Ուշ թե շուտ մարդիկ դրանց բոլորն էլ կհիշեն և բոլորին էլ կանդրադառնան:

Հայկ Կիսեբլյան

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով

04.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով