« Քոնը ղժղժան քարոզարշավն է».Արմեն Աշոտյան

Ազդարարված «սպարրինգի» փոխարեն ականատեսն եղանք կանխատեսելի «պասերով» խաղին, երբ մեկը իբր անհարմար դիրքից փոխանցումներ է կատարում, իսկ մյուսը՝ դատարկ ու անպաշտպան դարպասին գոլեր է խփում։

Փաշինյանի կողմից մատուցվող նյութի իրավական եւ քաղաքական որակը թողնում եմ մի կողմ։ Հերթական անարժեք ширпотреб: Պարզ է, որ նա ընտրել է մի քանի կեղծ թեզ, որոնք պարտադիր կերպով եւ հետեւողականորեն հրամցնելու է ժողովրդին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հեռախոսային արդարադատության գուռուն, ուժայիններով այլախոհերին սպառնացող սենսեյը, քաղաքական հետապնդումների սեւ գոտին սրբադիմակ գայլահոգին առանց ամաչելու խոսում է արդարության եւ արդարադատության մասին։

Ատելության եւ անհանդուրժողականությանը նվիրված հատվածը ընդհանրապես զավեշտ էր։ Փաատորեն, օրինակ, ես ինքս եմ մեղավոր դագաղների, սեւ ժապավենների, շնաբարո թաթիկների, ֆեյքային ասֆալտափռումների, պատերին ծեփվող վնգստոցների եւ այլ նմանատիպ արտաթորանքի համար։

Այս բացատրությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի կողմից հրեաներին, կամ երիտթուրքերի կողմից՝ հայերիս թիրախավորելու հիմնավորումներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 27-ի ակնարկը պարզապես անբարո էր, ռուսի ասած՝ дно.

Հաջորդիվ Նիկոլը բացահայտեց նաեւ Վենետիկի հանձնաժողիվի կոռումպացված լինելու մասին իշխանական պատգամավորների մեղադրանքների շան գլուխը։

Ղարաբաղի մասով հիմա չխոսեմ, առանձին թեմա է։

Իրականում լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի։ Քոնը ղժղժան քարոզարշավն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով