«Քանի որ պետությունն ընդունեց կորոնավիրուսի ներթափանցման վտանգը, գալիս ենք արդեն իրական խուճապի դեմ պայքարի փուլ».Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այ հիմա, ժողովուրդ ջան, շատ ուշադիր։ Քանի որ, կարծես թե, պետությունն ընդունեց կորոնավիրուսի ներթափանցման վտանգը, գալիս ենք արդեն իրական խուճապի դեմ պայքարի փուլ։

1. Երբեք մի հավատացե՛ք ասեկոսեների, օրինակ, «կուրսեցուս տակի հարևանի բաջանաղի քավորի տակի հարևանը ասեց, որ սաղ Վերին Կանխավարկած գյուղը վարակված է»։ Մի՛ հավատացեք։

2. Մի՛ տարածեք կասկածելի կայքերից վարակակիրների մասին հոդվածները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմնվեք միայն և միայն ստուգված մի քանի հավաստի աղբյուրների տեղեկությունների վրա։

Հիշե՛ք, վարակի մասին սուտ և տագնապալի տեղեկությունները կարող են տարածել ազերիները կամ թուրքերը՝ խուճապ ստեղծելու համար։ Եղեք ավելի խելացի, քան փուչ և դատարկ պանիկյոռները։

Մի խոսքով… մի՛ վախեցեք և եղե՛ք առողջ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով