Կասկած չկա, որ դա նոկդաուն էր օրվա իշխանության համար

Երեկ` փետրվարի 25-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստ: Մի կողմ դնենք ներկայացված մեղադրանքների անհեթեթությունը և անդրադառնանք դատավարության շուրջը ծավալվող իրադարձություններին:

Դատարանի դիմաց մարդկանց հոծ բազմությունը սկսեց հավաքվել նիստից երկու ժամ շուտ: Նույնիսկ շատ վատ եղանակային պայմանները հետ չպահեցին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցներին հավաքվել դատարանի շենքի առջև: Նշենք, որ տարբեր գնահատականներով դատարանի դիմաց հավաքվել էր շուրջ 3200 մարդ, բայց նույնիսկ այդքան մեծ քանակությամբ մարդկանց առկայության պարագայում տեղի չունեցավ որևէ անախորժություն և ոչ մի միջադեպ հավաքվածների և ոստիկանների միջև:

Մարդիկ դրական լիցքերով եկել էին սատարելու Սերժ Սարգսյանին: Կասկած չկա, որ դա նոկդաուն էր օրվա իշխանության համար: Վերջին երկու տարիների ընթացքում ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ, թե պառլամենտական և թե արտապառլամենտական, չի կարողացել հավաքել այդքան համախոհներ մեկ վայրում: Եվ դա դեռ ուղղակի մեկ կոչով, առանց որևէ մոբիլիզացիայի: Նույնիսկ հեղափոխական ուժերի կողմից մերժված լինելով Սերժ Սարգսյանը հանդիսանում է համախմբման խորհրդանիշ: Դատարանի դիմաց երեկ հավաքված մարդկանց թե քանակը և թե որակը խոսում է այն բանի մասին, որ իրականում Հայաստանում ամեն ինչ այնքան էլ «հեղափոխական» չէ, որքան որ կցանկանար մտածել Նիկոլ Փաշինյանը և իր թիմը:

Հեղափոխական քարոզչամեքենան չկարողացավ օգտագործել ավանդական «3 հոգով հավաքվել թալանչիներին են սատարում, որ լափը չպակասի» բանաձևը և խուճապահար սկսեց անդրադառնալ Սերժ Սարգսյանի խոսքերին Արցախի մասին: Գործի դրվեց և տիրաժավորվեց «Իրեն ինչի համար են դատում, իսկ ինքը ինչի մասին է խոսում, Արցախը ինչ կապ ունի իրեն ներկայացվող մեղադրանքի հետ» թեման: Հարգելի իշխանական և մերձիշխանական օղակներ, եթե դուք գերադասում եք ձեզ «գժի» տեղ դնել և ձևանալ, որ Արցախի հիմնախնդիրը Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող հետապնդման հետ կապ չունի, ապա դա ձեր գործն է: Հավանաբան այդպիսի կրեդոն ձեզ համար հարմար հանգրվան է: Սակայն Հայաստանի Հանրապետության սթափ դատող քաղաքացիների համար, ի հեճուկս ձեզ, ակնհայտ է, որ իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից կյանքի կոչված և Արցախի գոյամարտի հետ կապված հերոսների անվանարկմանն ու պատվազրկմանն ուղղված ծրագիրը անմիջական կապ ունի թե՛ Ռ.Քոչարյանի անօրինական կալանքի և թե՛ Սերժ Սարգսյանի դեմ կարված շինծու գործի հետ: Հատկապես Սերժ Սարգսյանի Զագրեբյան ելույթի ֆոնին, որից անմիջապես հետո թխվեց այս գործը: Ըստ էության, օրվա իշխանությունը բացի Արցախի հերոսին անվանարկելուց հետապնդում էր ևս մեկ նպատակ՝ սահմանափակել Սերժ Սարգսյանի ազատ տեղաշարժը՝ կանխելու համար նրա հնարավոր հետագա ելույթները միջազգային հարթակներում: Ինչի՞ համար: Որովհետև իր յուրաքանչյուր ելույթում Սերժ Սարգսյանը անպայմանորեն անդրադառնում է Արցախի հիմնախնդրին և շեշտում , որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Արցախի հիմնախնդրի լուծումը ուղեկցել է Սերժ Սարգսյանին իր ողջ ռազմական և քաղաքական կարիերայի ընթացքում, և իր դերը այդ առումով գերագնահատել հնարավոր չէ:

Ակնհայտ է, որ Արցախի անկախության և անվտանգության հարցը հենց այն հիմքն է, որի շուրջ Սերժ Սարգսյանը կարող է համախմբել ընդդիմադիր դաշտը: Հավանաբար հենց դա է սարսափեցնում օրվա իշխանությանը և ստիպում հապճեպ միջոցներ ձեռնարկել այդպիսի համախմբման դեմն առնելու համար:

Ավաղ, հարգելի օրվա իշխանություն, այդ գործում դժվար թե հաջողության հասնեք: Ձեզ հայտնի միակ ճանապարհը Արցախի գոյամարտի հերոսներին անվանարկելն է, իսկ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, քանի որ մենք ոչինչ չենք մոռացել, ինչպես նաև չենք մոռանալու ձեր արածները:

Նատալյա Սաղիյան

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Պարետատունը հետ է կանգնել կարևոր, բայց կոշտ քայլից, որի համար վճարելու ենք բոլորս

31.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով