Ի՞նչ է կատարվում Արցախում և բանակում․ քաղաքական գործիչների և հոգեբանի ասուլիսը

Ոչմարտական զոհերի թիվն աճում է բջջայինների կիրառության և պրոֆեսիոնալ հոգեբանների բացակայության պատճառով:

Բանակում ոչմարտական զոհերի թիվն աճել է և դրա մեջ իր ուրույն տեղն ու մեղքն ունի նաև թույլատրելի դարձած բջջային հեռախոսների կիրառությունը: Այսօր այս մասին լրոգրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը:Բանախոսները նաև ահազանգեցին, որ տվյալ պահին շատ կարևոր է նաև զորամասերում հմուտ և բանիմաց հոգեբաններ ունենալու կարիքը, սակայն դրա փոխարեն կա մտավախություն, որ նրանց փոխարեն կարող են զորամասեր ներթափանցել մի քանի շաբաթով ինչ-որ անհասկանալի թռեյնինգների մասնակցած ոչ պրեֆեսիոնալ անձինք, ինչը ավելի կբարդացնի իրավիճակը, այնինչ մենք տվյալ պահին չունենք դրա դիմացն առնելու հնարավորություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ֆոտոլրագրող `Հայկ Կիսեբլյան

Մանրամասն`տեսանյություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով