Հողը մերն է, մեր գյուղացունն է , մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել.Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փետրվարի 28-ի հանդիպումներն ընտրողների հետ Դադիվանք, Եղեգնուտ, Նոր Էրքեջ, Նոր Ղարաչինար, Նոր Խարխափուտ, Չարեքտար, Քնարավան համայնքներում էին։


Ամեն համայնքում Բալասանյանն անդրադառնում էր այն հստակ խնդիրներին, որոնք ունեն տվյալ գյուղի բնակիչները եւ ներկայացնում էր իր թիմի լուծումները։
Տների եւ հողակտորների սեփականաշնորհումը պետք է լինի պարտադիր պայման: Լուրջ խնդիր է նաեւ ջրագծերի բացակայությունը։ Ու եթե Չարեքտարում այս ուղղությամբ աշխատանքն արդեն սկսվել է, մյուս համայնքներում մարդիկ դեռ սպասման մեջ են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


«Հողը մերն է, մեր գյուղացունն է , մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել։ Դա նշանակում է, որ այն մեր մարմնի մասնիկն է ու մենք պետք է արարենք դրա վրա, երկիրը զարգացնենք»,- ասաց Բալասանյանը։
Արցախի Հանրապետությունում բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկն էլ կոռուպցիան է՝ ամենատարբեր դրսևորումներով:


«Առաջին հերթին պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, բյուջեի մսխման և քիրվայության դեմ: Սյս ամենի արդյունքում է, որ մեր գյուղական համայնքներում առայսօր լուծված չեն կենսական նշանակության խնդիրները, որոնցից ամենագլխավորներից մեկն են ջրագծերը»,- ընդգծեց նախագահի թեկնածուն։
Ինչպես Արցախի շատ համայնքներում, այս գյուղերում էլ առաջնային են նաեւ փողոցային լուսավորության, մշակութային կենտրոնների՝ ակումբների եւ զբաղվածության խնդիրները։

«Ամոթ է, որ մեր գյուղացին երեկոյան չի զբոսնում լուսավորված փողոցներով, հյուր չի գնում, տանից դուրս չի գալիս լուսավորության բացակայության պատճառով: Փողոցները պիտի լուսավորվեն արևային էներգիայից սնվող լապտերներով, ինչը չի ծանրաբեռնի համայնքային ծախսերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին հերթին անհրաժեշտ է բոլոր համայնքներում հիմնել նաեւ ազգային և ժամանակակից արվեստի խմբակներ։ Պիտի ստեղծենք մշակութային կրթության նոր համակարգ, քանզի մշակույթը ազգային արժեհամակարգի հիմքն է, պիտի ապահովենք մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների համակարգված գործունեություն՝ ստեղծագործական ներուժի բացահայտման ու զարգացման նպատակով»,- նշեց Բալասանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով