Դուք նույնիսկ մի հատ կորոնավիրուսի դեմը ի վիճակի չեք առնելու, ուր մնաց տնտեսական հեղափոխություն անեք

 

Եթե մարդիկ դիլետանտ են, դա դրսևորվում է ամեն տեղ, նման մարդիկ իշխանություն ստանալով ապականում են բոլոր ոլորտները, իրենց ապաշնորհությունը ի ցույց դնում բոլոր հարցերում: Հարևան Իրանում արդեն 5 մարդ է մահացել կորոնավիրուսից, 28 վարակված կա, ինչը նշանակում է, որ հիվանդությունն արդեն թակում է մեր դուռը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանց այն էլ մեր երկիրը տուրիզմի հարցով խայտառակ ցածր ցուցանիշներ ունի (թեպետ վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորությունը մշատապես ինչ-որ նկարած թվեր է ներկայացնում և խաբում հանրությանը), և մեր տուրիզմը հիմնականում մնացել է իրանցիների և հնդիկների հույսին: Օրինակ Իտալիան մեզ նման թշվառ վիճակում չէ, դրա համար Իտալիայում արդեն քննարկում են երկրի սահմանները ժամանակավորապես փակելու հարցը, որովհետև վիրուսն այնտեղ էլ է թափանցել:

Նրանք իրենց կարող են նման բան թույլ տալ, մեր թավշյա իշխանությունները կվախենան՝ բա եթե պարսիկները չգան, էլ ովքե՞ր գան, բա հետո էլ ո՞նց խաբեն ժողովրդին, թե տուրիստական բում, տնտեսական հեղափոխություն, թռիչքաձև աճ: Ախր դուք նույնիսկ մի հատ կորոնավիրուսի դեմը ի վիճակի չեք առնելու, ուր մնաց տնտեսական հեղափոխություն անեք: Իսկ բախտի բերմամբ փոխվարչապետ դարձած Տիգրան Ավինյանը հանձնաժողով է ստեղծել իբր կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխարգալելու համար, բայց թե ինչով է զբաղվում հանձնաժողովը՝ ոչ ոքի հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե որն է դրա օգտակարության գործակիցը, եթե իրանցիները ինչպես հալիս էին Հայաստան, այնպես էլ շարունակում են գալը, և վիրուսը նրանց կողմից մեր երկիր բերելու հավանականությունը բավականին մեծ է:

Որևէ տեղեկություն չկա այն մասին, որ այս Հայաստան մուտք գործող իրանցիները հենց տեղում ենթարկվում են բժշկական զննության (խոսքը ջերմություն չափելու մասին չէ, այլ նորմալ զննության), այսինքն Ավինյանի ստեղծած հանձնաժողովը եղած թե չեղած նույն հաշիվն է, թերևս ինչպես և թավշյա իշխանությունների մյուս կառույցները: Գարդասիլով խիստ որգևորված Արսեն Թորոսյանն էլ, որ էլի անհասկանալի կերպով մեր առողջապահության ոլորտն է ղեկավարում, հայտարարում է, թե Հայաստանում վարակի դեպք դեռ չկա և պետք է զգույշ լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, պետք է անպայման վարակի դեպքեր լինեին, որ մեր թավշյա պաշտոնյաները սկսեին ինչ-որ կոնկրետ քայլեր անել այս հիվանդության դեմ, եթե չկան՝ կարելի է սահմանափակվել ստատուս գրելով: Փաստորեն, երկու տարվա ընթացքում այս իշխանությունները երկրին տվեցին զրո օգուտ և միայն վնասներ, և հիմա մեզ միայն կորոնավիրուսն էր պակասում:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով