Բավական է ժողովրդին կերակրել տեսարաններով

Հայկական հասարակությանը պետք է ոչ թե հեղափոխական,այլ պետական մտածողությամբ օժտված կառավարություն։

Հեղափոխությունները՝ թե նախկինում,թե այսօր,իրենց հետ բերում են մերժողականություն,բախումներ,հասարակության բաժանում,ռեպրեսիաներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատմությունը ցույց է տվել,որ հեղափոխականի «հացն ու ջուրը»,ոչ թե արտաքին թշնամուն դիմակայելն է,այլ ներքին թշնամիների փնտրտուքն ու նրանց դեմ պայքարելը։

Այդպես եղավ թե յակոբինյանների դեպքում Ֆրանսիայում,թե բոլշևիկյան Ռուսաստանում։

Դրա արդյունքում հասարակությունները տասնամյակներով մտան ատելության և ներքաղաքական թշնամանքի շրջապտույտի մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դժբախտաբար նույն սխալներն այսօր իրականացնում է Հայաստանի “նեոբոլշևիկյան” հեղկոմ-կառավարությունը,որի թիրախում ոչ այնքան ադրբեջանա-թուրքական սպառնալիքի չեզոքացումն է,այլ քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելը։

Արդյունքում հասարակությունն ավելի է պառակտվում,հասարակության համերաշխության փոխարեն ստանում ենք ատելության հերթական դոզավորումը։

Մինչև ե՞րբ եք այսպես շարունակելու,պարոնայք։

Իշխանությունները գալիս և գնում են,բայց մնայուն պետք է լինի պետության ու ազգային շահը։
Իսկ պետության շահն ամենևին կարիք չունի անբովանդակ պոպուլիզմի և անվերջ շարունակվող տեսարանների։

Բավական է ժողովրդին կերակրել տեսարաններով։

Եվ վերջապես գիտակցեք,եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ Հայաստան։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով