Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել

Արցախյան հիմնախնդրի կարգավորման անկյունաքարը ոչ թե անվտանգությունը պետք է լինի, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը:

Տեսականորեն անվտանգությունը կարող է ապահովել թեկուզ միջազգային խաղաղապահների կողմից՝ որեւէ ձեւաչափով, բայց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում այդպես էլ չլինի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետեւաբար, Փաշինյանի կողմից անվտանգությունը որպես լուծման անկյունաքար ներկայացնելը սխալ է:

Ի դեպ, 1993թ.-ին Չեխոսլովակիայի «թավշյա բաժանման» ժամանակ անվտանգության սպառնալիք չկար ոչ չեխ, ոչ սլովակ ժողովուրդների համար, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, առաջացան երկու անկախ սուբյեկտներ` Չեխիա եւ Սլովակիա:

Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար անվտանգության սպառնալիքը միակ պարտադիր պայման չի կարող լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անկախ նրանից, Ադրբեջանը ժողովրդավար է, թե ոչ, երբեւէ այդպիսին կդառնա, թե ոչ, անթույլատրելի է Արցախի եւ Ադրբեջանի նույն քաղաքական տարածքում չլինելը պայմանավորել միայն Ադրբեջանի հակաժողովրդավար էությամբ:

Արցախը ոչ մի դեպքում չպետք է լինի Ադրբեջանի մաս եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Սրանք են այն սկզբունքները, որոնք Փաշինյանը պետք է ձեւակերպեր, բայց այդպես էլ չարեց:

Հ.Գ. Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել: Սա ռեալ-պոլիտիկ է:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով