«Այսօրվա Հայաստանը այլևս աղերս անգամ չունի 1988 թ Հայաստանի հետ».Վահան Բաբայան

 

32 տարի առաջ բռունցք դարձած ժողովուրդը 2018-ից հետո ծայրաստիճան
պառակտվեց

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ով՞ կմտածեր,որ հայը հային կբաժանի սև ու սպիտակի,հեղափոխականի և հակահեղափոխականի:
Ով՞ կմտածեր,որ հայը հային թուրք կանվանի միայն կարծիք հայտնելու համար:
Ով՞ կմտածեր,որ պատերաղմ հաղթած հերոսները կհետապնդվեն:

1988 թվականը այլ որակ է ունեցել,այլ դավանանք,այսօր այն ցավոք արդեն չկա:
Ի՞նչ վերածնունդ շնորհավորես,երբ այդ վերածնունդը կերտած ՀՀ երկրորդ նախագահը բանտում է իսկ ՀՀ երրորդ նախագահը դատարանում:Ի՞նչ վերածնունդ երբ ԼՂՀ նախկին նախագահների երաշխավորությունը չի գործում,երբ այդ նույն միասնություն խորհրդանշող Ազատության հրապարակում բացականչում են Արցախի նախագահի գլուխը քարով ջարդելու մասին:

Ով կմտածեր,որ հաղթանակած հայ ժողովրդի առաջնորդը մի օր կխոսի Ադրբեջանի համար ընդունելի լուծման տարբերակների մասին կամ Մեհրիբանին կհրավիրեն Շուշի մուղամ լսելու:Բայց ժամանակները այդպիսինն են ,պատերազմ հաղթածները դարձել են «թալանչի» իսկ բանակի տեղը չիմացող պաշտոնյաները հերոս և «սուրբ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հող պահողներին և ազատագրողներին անվանվում են «հող հանձնող» իսկ բանակցային գործընթացը ակնհայտ տապալածներին «հերոս»:

Այսօրվա Հայաստանը այլևս աղերս անգամ չունի 1988 թ Հայաստանի հետ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով