Այն, ինչ հայերն են գրում ֆեյսբուքում, չի գրում ուրիշ ոչ մեկ

 

Այն, թե ինչ բառապաշար և մտածելակերպ է իշխում համացանցի սոցկայքերի հայկական տիրույթում, գիտենք բոլորս՝ սուտ լուրեր, զրպարտություն, ատելության քարոզ, չստուգված տեղեկատվությամ տարածում, միմյանց վիրավորող մարդիկ, անկախ դիմացինի սեռից ու տարիքից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ եկեք միասին անդրադառնանք նրան, թե միաժամանակ այլ երկրների քաղաքացիներն իրենց տիրությում ինչի մասին և ինչպես են գրում ու ինչպես են վերաբերվում  իրենց հայտնիներին և իրենց ընդդիմադիր կամ իշխանամետ գործիչներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառումներից մեկի տակ, Սթիվ Մարշալը մեկնաբանություն է գրում.

«Հուսով եմ, որ ձեր երկրորդ ժամկետում մենք կարող ենք ինչ-որ բան անել մեր սահմանադրական իրավունքները վերականգնելու համար: Օբամայի և Բուշի տարիները սարսափելի էին մեր սահմանադրության համար»:

Քեթի Միլսը գրում է.

«Ես հույսով աղոթում եմ այն ամենի համար, որ ինչ թաքնված և ծածկված է, բացահայտվի, և բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, ընդդիմադիր գործիչ Ջո Բայդենի պաշտոնական էջում, գրառումներից մեկի տակ Ջեն Դաբաքը գրում է.

«Սիրելով քեզ, Ջո, շնորհակալություն ձեր ծառայության համար, բայց խնդրում ենք խոնարհաբար դուրս գաք և թույլ տվեք Փեթին փայլել: Նա այն է, ինչ մեզ պետք է: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, բայց ձեր ժամանակը եկել և անցել է»:

Յվոն Լա Մարը գրում է.

«Շնորհակալություն, Ջո, ես գիտեմ, որ դուք պատրաստ եք փրկել ազգի հոգին: Վստահ եմ, որ դուք միշտ ծառայելու եք մեր ժողովրդին պատվով, արժանապատվությամբ և թույլ կտաք, որ մեր ոգին բարձրանա: Մենք կարող ենք լուծել մեր մարտահրավերները ձեր ղեկավարության ներքո, որոնք մեզ համախմբում են»:

Աշխարհահռչակ սպորտսմեն և արտիստ, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, գրառումներից մեկի տակ Պրիյոմ Հեյդերը գրում է.

«Եթե կա վերև տանող որևե ճանապարհ, դուք ամեն դեպքում կգտնեք այն, ձեզ շատ լավ պահեք»:

Թոմաս Բրեդլին գրում է.

«Դուք հերոս էիք իմ մանկության շրջանում և շարունակում եք զարմացնել ինձ մեծահասակության ընթացքում ևս: Շնորհակալ եմ, Առնոլդ, դուք իսկապես արտառոց մարդ եք»:

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, գրառումներից մեկի տակ Գոպալ Բիհարի Սինան գրում է.

«Դուք Հնդկաստանի բոլոր երեք բանակների գերագույն հրամանատարն եք: Ես հպարտ եմ, որ դուք նման մեկն եք, ով ունի ազնվություն և պատասխանատվություն իր գործում և ունի այդպիսի մեծ պատասխանատվություն նաև գրասենյակային աշխատանքում: Աստված միշտ օգնի ձեզ…»:

Գեթարամ Գայկվադը գրում է.

«Մեծ պատիվ, արժանապատվության պատիվ իմաստության ինտելեկտ, գիտելիք, քրտնաջանություն և նվիրվածություն»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, գրառումներից մեկի տակ Պիեռ Սպանյոլը գրում է.

«Փոխանակ հոգ տանեք Արգենտինայի նախագահին ընդունելու համար, ավելի լավ կլինի հոգ տանեք Ֆրանսիայի մասին, որտեղ քաոս է և վտանգ»:

Էննի Ռիտոնը գրում է.

«Բռավո, պարոն Մակրոն»:

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի The Royal Family ֆեյսբուքյան պաշտոնական էջում, գրառումներից մեկի տակ Սարդրա Ռութերֆորդը գրում է.

«Թագուհին քրտնաջան աշխատում է, չնայած նրան, որ 90-ական տարիներն էն: Նա ոգեշնչում է»:

Ռադիկա Դաուրիան գրում է.

«Ինչ հիանալի տիկին է թագուհին: Նրա նման ուրիշ մարդ չկա: Նա աշխատասեր է, նվիրվածությամբ լի և այնքան նվիրված է իր թագավորական պարտականություններին: Պարզապես սիրեք նրան: Բազմաթիվ օրհնություններ նրան և նրա ընտանիքին: Երկար կյանք թահգուհուն և Աստված թող փրկի թագուհուն»:

Ի դեպ, «Թագուհի» բառն էլ, նրանք ամենուրեք գրում են մեծատառով, որպես հարգանքի նշան:

Այս ամենն ամփոփելով, կարող ենք ասել, որ բոլոր դիտարկված դեպքերում, հաշվի չառնելով անգամ լեզվամտածողույան առանձնահատկությունները, նկատվում է, թե որքան կիրթ, չափված են գրառումները և ընթերցողին պատճառում են էսթետիկ հաճույք, անկախ նրանից, իշխանավորի են ուղղված, թե’ ընդդիմադրի, սպորտսմենի են ուղղված, թե’ քաղաքական գործչի:

Այս երկնրերում, հասուն տարիքի կանայք զբաղված են իրենց երեխաներին խնամելով և աջակցելով, իսկ քաղաքական ու մշակութային առաջնորդիներին սոցցանցերով դիմելիս՝ գրում են ամենայն հարգանքով` անկախ անձի տեսակից ու գործունեության բնույթից:

Իսկ այժմ կրկին եկեք վերադառնանք մեր իրականություն:

Մեզ մոտ անգամ տնային տնտեսուհիները ֆեյսբուքում զբաղվում են ատելության քարոզով: Մեկը մյուսին անվանում է պիցցայակեր, ծախված, հետև մտնող, մյուսը փառաբանում է իր քաղաքական առաջնորդին` վերջինիս սեռական օրգաններն ուտելու իր պատրաստակամությունը հայտնելով: Եվ երևի թե չկա մի ազգ, մի պետություն, մի հասարակություն, որտեղ անձինք սոցցանցում միմյանց հետ խոսում են նման բառապաշարով, տրամադրվածությամբ ու մտածելակերպով, թույն ու թարախով:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով