«Արձանագրած ո՞ր նվաճման համար է նախարարը 18.000 դոլարի պարգեւատրում ստացել».Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրել է․

«Երբեք…
Բայց արդար է՞…

Երբեք չեմ հաշվել ուրիշի հասույթը կամ եկամուտը: Զզվելի զբաղմունք է…
Բայց և չեմ կարող չհարցնել, թե զբաղեցրած պաշտոնում արձանագրած ո՞ր նվաճման կամ արդյունքի համար է մի քանի ամսվա ընթացքում շուր 18.000 դոլարի պարգևատրում ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին հայտնված տիկինը:
Գիշերօթիկ ու մանկատուն է փակում, հարյուրավոր մարդկանց դարձնում անգործ, կարիքավոր երեխսներին թողնում բախտի քմահաճույքին, իսկ ինքը պարգևատրվում: Ինչի՞ համար՝ ոչ ստանդարտ թեմաներով հարցազրույց տալու՞, թե՞ ենթակա հիմնարկները քանդելու և մարդկանց մի կտոր հացից զրկելու…
Բա դա արդար է՞…»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով