8.5մլն դրամ, 59 հազար դոլար, 185 դանիական կրոն. Տաթևիկ Ռևազյանի ունեցվածքը

armdaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի ունեցվածքը:

Ով է Տաթևիկ Ռևազյանը 

Ծնվել է 1988 թվականի հունվարի 22-ին, Երևանում:
2007-2010թթ. սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոց, բիզնես կառավարում և կազմակերպչական հաղորդակցություն, բակալավր

2011-2014թթ.- Կոպենհագենի բիզնես դպրոց, նորարության և բիզնեսի զարգացման կառավարչի որակավորում, մագիստրատուրա

2012-2013թթ.- Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, միջազգային կառավարչի որակավորում (CEMS), համակցված մագիստրատուրա

Աշխատել է Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։

2013-2016 թվականներին եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Նա 2015-2017 թվականներին աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում՝ որպես ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության ղեկավար, ապա 2017-2018 թվականներին «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն: Երկու ընկերություններն էլ զբաղվում են ավիացիոն ոլորտի խնդիրներով։

2018 թվականի հուլիսի 10-ից Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։ Նա նաև որպես կամավոր համագործակցել է «Զվարթնոց» օդանավակայանի և Քաղավիացիայի գլխավոր վարչության հետ։ Հայաստանում զբոսաշրջության և ավիացիոն ոլորտին վերաբերող տարբեր ծրագրեր է իրականացրել:

Տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի և դանիերենի, հասկանում է շվեդերեն, նորվեգերեն:

Ունեցվածքը

2018 թվականին, երբ Ռևազյանը նշանակվեց Քաղավիացիայի վարչության պետ, որպես անշարժ գույք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է բնակարան, հողամաս և ավտոտնակ: Շարժական գույքի մասին տեղեկություն չկա:

Նա նաև 3 փոխառություն ունի՝ 40000.00 և 15000.00 դոլար արժողության, ինչպես նաև 250000.00 դանիական կրոն:

Նրա դրամական միջոցները կազմել են 25 հազար դրամ և կես մլն դրամ: Նրա եկամուտները կազմել են 56,400.00 դոլար:

2018 թվականի տարեկան հայտարարագրում Ռևազյանն ունի 4,290.00 դոլար արժողության բաժնեմաս:

Նրա դրամական միջոցները կազմել են 8,676,027.00 դրամ, 184,907.00 դանիական կրոն, 59,195.00 դոլար:

Նրա եկամուտները կազմել են 4,120,740.00 դամ:

Արցախում բան է փոխվել և ոչ դեպի լավ

01.04.2020

Նիկոլ Փաշինյան,ի՞նչ խաղեր ես խաղում. իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան

30.03.2020

Կարանտինի շրջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի աղքատանում

03.04.2020

Աշխարհը չի տեսել այսիպիսի քաղաքապետ, որը նման աղետի և արտակարգ դրության օրով «ծակից» դուրս չգա

03.04.2020

Պետական աշխատողներին ստիպում են գնալ արձակուրդ իսկ չգնալու դեպքում,իրենց կամքին հակառակ կուղարկեն պարապուրդի

01.04.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով