Daily Archives: 26.02.2020

«ՁԻԱՀ կանխարգելման ազգային կենտրոնի» փոխտնօրենին բերման ենթարկեմու վերաբերյալ

«ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության նորքի բաժին: Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ: Հ.Գ. նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար: Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ   Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է Aliq. Media-ն: Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում: Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ… Read More »

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար. Analitik.am

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին վերոնշյալ նախարարությունից: Բաթոյանը 2019-ին մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր… Read More »

«Garoon agency» անվամբ ընկերություն չկա գրանցված. ո՞վ է «ԱՅՈ»-ի հաղթող լոգոյի հեղինակը.armdaily.am

Ինչպես արդեն հայտնել ենք, Սահմանադրական հանրաքվեի լոգոյի համար հայտարարված մրցույթում հաղթել էր «Garoon agency» ընկերությունը։ Կարճ ժամանակ անց ֆեյսբուքում աղմուկ բարձրացավ, որ այդ լոգոն գրագողություն է և կրկնօրինակել են 1991թ-ի հանրաքվեի լոգոն։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այն ստեղծվել է 2018թ-ի ապրիլի 27-ին։ Սակայն էջում շուրջ երկու տարվա ընթացքում սահմանափակ թվով… Read More »

Ասոցացման համաձայնագիր.Հը՞ն, կանե՞ք

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքներին: Իհարկե, խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի համար, նաև հնարավորություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավածությունն այս գործընթացին: Սակայն այսօրվա լսումները դարձան ընդամենը հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված կոնկրետությունից և ապագայի տեսլականից: Լսումների արարողակարգային մասից հետո դահլիճը կտրուկ դատարկվեց: Եվ եթե ԵՄ երկրների դեսպանների հեռանալը… Read More »

Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը: «ՀՀ քաղաքացիներին բերող օդանավը 16:00-ին վայրէջք է կատարել»,- ասաց Ավագյանը: Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների հաջորդ խումբը հայրենիք կվերադառնան փետրվարի 28-ին: Հայրենիք վերադառնալու համար Իրանում Հայաստանի դեսպանություն է… Read More »

Իրանում ՀՀ դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում: «Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն: Իհարկե, կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝… Read More »

«Այո»-ի 1991-ի տարբերանշանը հավանական երկու հեղինակ ունի. Ենգիբարյան

«Երեկոյան Երևան» թերթի նախկին գլխավոր խմբագիր Նորայր Ենգիբարյանը երկու նկարչի անում է նշում, որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը: «Քիչ հավանական եմ համարում, որ հեղինակը կարող է լինել Նարոյանը: Ավելի հակված եմ… Read More »

Մանվել Գրիգորյանը տուն է գնացել, ինչից հետո վիճակը կտրուկ վատացել է. factor.am

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո, հիվանդանոցից տուն է գնացել։ Այս մասին տեղեկացնում է factor.am կայքը՝ մեջբերելով «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունուն․ «Մանվել Գրիգորյանը գրավոր հրաժարվեց բժշկական ծառայություններից, մենք իրեն բացատրեցինք հնարավոր բոլոր բարդությունները։ Ինքը գնաց տուն և մեր նախազգուշացումներն իրականացան, քանի որ շատ վատացած վիճակում հետ եկավ, ընդունվեց… Read More »