Daily Archives: 21.02.2020

Լինչի դատաստանի և ատելության քարոզի կնքահայրը

Երեկ, փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ մասնակցեց Պետրոս Ղազարյանի հաղորդաշարին ու պատասխանեց վերջինիս հարցերին։ Հաղորդման ընթացքում սպասվածի պես Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ մի շարք յուրօրինակ հայտարարություններով, օրինակ՝ «Եթե մինչև այժմ ժողովուրդը ինքնադատաստանի չի արժանացրել որոշ անձնանց, դա միայն հեղափոխության շնորհիվ է»: Այսինքն, Նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ նրան պետք է… Կարդալ ավելին »

Իսկ Պողոսը տեղյա՞կ է, թե որքան գումար պիտի ծախսի, որպեսզի կարողանա 50 եվրոյով Հռոմ թռնի

Վարչապետը նոր երգ է սովորել՝ 50 եվրոյով Հռոմ գնալ-գալու մասին: Վարչապետը այդ երգը շատ է սիրում, չգիտես ինչու այդ երգի առարկան կապում է ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման հետ: Նույնիսկ զարմանալի չի լինի, եթե գա մի օր, երբ նա այդ երգի առարկան ներկայացնի որպես աննախադեպ տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը պայմանավորող հիմնական գործոն: Դե գիտեք,… Կարդալ ավելին »

Փաշինյանը կրկին խուսափեց հստակ ներկայացնելուց իր առարկայական տեսլականն Արցախի խնդրի վերաբերյալ

  Քանի որ իշխանական քարոզչամեքենան շարունակում է ապարդյուն ջանքերը Մյունխենյան հանդիպումը որպես ձեռքբերում մատուցելու, իսկ Փաշինյանն անձամբ այն շրջադարձային համարեց, ստիպված եմ կրկին կարճ հիշեցնել այդ չարաբաստիկ շոուի հրապարակման ենթակա խիստ բացասական կողմերը` 1. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափից դուրս խնդրի ցանկացած քննարկում երկրների առաջին դեմքերի մակարդակով անընդունելի է, քանզի ջուր է լցնում տարիներ տևող… Կարդալ ավելին »

Ետ քաշեք ձեր թավիշն Արցախից

Արցախի հողում դավադրաբար թավիշ է ներմուծվում, կամաց-կամաց, թավշյա մզզոցով, նպատակաուղղված։ Եվ այդ թավիշից սրտխանոցս ահագնանում է։ Մի արեք, Արցախը պարտավոր ենք թողնել մաքուր, որպես մեր ժողովրդի փրկության գոտի։ Արցախը թավիշով վարակելը ամենամեծ ստորություն է, ետ քաշեք ձեր թավիշն Արցախից եւ մի պղտորեք արցախցու հոգին․․․։ Մարդիկ այստեղ սահման են պահում, երկիր են պահում, հայրենիք են պահում,… Կարդալ ավելին »

«Արցախի իրավապահ մարմիններին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում».Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԿՍՎԵՑ. Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խիստ տարօրինակ և զավեշտալի միջադեպ. մի խումբ անձիք բողոքի երթ են անցկացրել Ստեփանակերտում և պահանջել են, ուշադրություն, Բակո Սահակյանի և Լևոն Մնացականյանի հրաժարականը։ Այն ակցիան կրում էր ուղղորդված և սադրիչ բնույթն, կարծում եմ, կասկած չկա, քանի որ ոչ… Կարդալ ավելին »

Ստեփանակերտում բողոքի ակցիայի հրահրողը Նիկոլ Փաշինյանի սորոսական հովանավորյալն է

Այսօր առավոտյան համացանցում տեսանյութ տարածվեց այն մասին, որ Արցախում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ստեփանակերտի փողոցներում՝  պահանջելով նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Բողոքի ակցիան ուղեկցվել է ոստիկանների հետ բախումներով. կան բերման ենթարկվածներ: alternativ.am-ի հավաստի տեղեկություններով՝ Ստեփանակերտում ակցիայի կազմակերպիչները և ոստիկանների հետ բախումներ հրահրողները Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի… Կարդալ ավելին »

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  Մեզ դիմում են բազմաթիվ քաղաքացիներ՝ առաջարկելով իրենց ներգրավումը որպես ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի նշանակմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Մեծաքանակ դիմումները պատշաճ մշակելու նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ժամը 23:00-ն [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել. 1. Համառոտ ինքնակենսագրություն, ներառյալ՝ 1.1. ընտրական գործընթացներում առկա փորձը, 1.2. ընտրական հանձնաժողովի անդամ լինելու փորձը… Կարդալ ավելին »

Արման Բաբաջանյանը և հայաստանցի տրանսգենդերները դաշինք են կազմել․ կստեղծվի նոր կուսակցություն

Ամիսներ առաջ մենք գրել էինք, որ Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։ Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Ըստ Politik.am–ի աղբյուրների՝ նոր կուսակցությունը պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։ Պատգամավոր Արման Բաբաջանյանը կուսակցաշինական աշխատանքները բավական հաջող կերպով առաջ են գնում։ Նրա… Կարդալ ավելին »

Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական այս հանրաքվեին.Վազգեն Մանուկյան

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։ Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային… Կարդալ ավելին »

Տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսևորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն և ատելություն սերմանող, վստահությունն ու հարգանքը խարխլող գործողությունները դիտարկելով որպես ազգային անվտանգությանը սպառնացող բացառիկ վտանգ և այդ առումով մշտադիտարկման ներքո պահելով տեղեկատվական տիրույթը և մամուլում հրապարակումները, անկախ դրանց… Կարդալ ավելին »