Daily Archives: 19.02.2020

ԱԱԾ-ի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 821 հոդված, որոնցից 100-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 714-ը՝ չեզոք։ ՀՀ ԱԱԾ-ի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ։ Բավրայի մաքսակետի տեսուչի գործով փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Կարծում ենք` աշխատանքը այս առումով օգտակար կլինի զանգվածային լրատվության միջոցների, պաշտոնատար անձանց եւ ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրվողների համար.Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները եւ դրա էության նենգափոխությունը ամենատարբեր հարթակներում` «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է անմեղության կանխավարակածի հիմնախնդիրներին առնչվող բազմակողմանի վերլուծություն։ Դրանում ոչ միայն անդրադարձ է կատարվում միջազգային փաստաթղթերերում առկա կարգավորումներին եւ ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, այլ… Կարդալ ավելին »

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։ Նրա փոխանցմամբ՝ միևնույն ժամանակ մերժվել է նաև պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝… Կարդալ ավելին »

Խոշոր ավտովթար Արարատում. վիրավորների մեջ է Հովիկ Աբրահամյանի եղբայրը. armlur.am

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները: shamshyan.com-ի տեղեկություններով վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները տեղափոխվել… Կարդալ ավելին »

Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել․ Yerevan.today

Պարզվում է՝ ՀՀ կառավարությունը պաշտոնական հարցմանն ի պատասխան պաշտոնապես սուտ տեղեկություն է տալիս։ Խոսքը վերաբերում է որպես ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքային գործունեությանը․ գրում է Yerevan.today-ը Եվ այսպես․ Հունվարի 25-ի մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ իրեն չի՞ մտահոգում, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, սակայն ստանում է աշխատավարձ… Կարդալ ավելին »

«Հիշում ենք նաև, որ Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Կորոնավիրուսի թեսթ է ձեռք բերվել 20 հատը 1500 $ արժողությամբ».Մարինա Խաչատրյան

Անցել է արդեն երկու օր, բայց ՀՀ ԱՆ կողմից ոչ մի արձագանք չկա. չեն լուծել խնդիրը, չեն զանգահարել, չեն հետաքրքրվել հիվանդի առողջական վիճակով։ Մենք պետք է գիտակցենք, որ այսպիսի վերաբերմունք ցուցաբերվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ։ Յուրաքանչյուրի առողջությունը իրականում Առողջապահության նախարարությանը չի հետաքրքրում։ Նրանք զբաղված են կլինիկական փորձարկումներով, պարգևավճարներով, ծննդատներ և այլ ռազմավարական նշանակության բժշկական… Կարդալ ավելին »

«Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ».Արա Վարդանյան

  Մարտի մեկի գործը պետք է բացահայտվի ամբողջությամբ։ Սա է հրամայականը։ Արդեն շուրջ 1,5 տարի է ինչ Նախագահ Քոչարյանի և մյուսների գործը քննվում է դատարանում, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս դատական պրոցեսը ոչ թե Մարտի 1-ի դեպքերի բացահայտմանն է ուղղված, այլ ճիշտ հակառակը՝ փաստերի կոծկմանն և պատմության վերաշարադրմանը։ Վերջին շրջանում բազում նոր… Կարդալ ավելին »

Վարչապետները գալու և գնալու են իսկ Արցախը ինչպես եղել է մերը այնպես էլ ի շնորհիվ 90-ականների ազատագրական պայքարի կա և պետք է մնա մերը

Մյունխենում անվտանգություն հռչակվածը մեր պատմական հայրենիքն է և դա չի կարելի ուրանալ:Այն անսակարկելի արժեք է: Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգն է եղել և տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից,… Կարդալ ավելին »

Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն

Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց և խորը անալիտիկայի հույս այլևս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին: 1. Ագրեսիվ պահվածքով Ալիևի… Կարդալ ավելին »