Daily Archives: 17.02.2020

Պոմպեոսի հետ Տիգրան Մեծը հանդիպել է պարտվելուց հետո

Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցավ Արցախի հիմնախնդրին նվիրված քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ: Ինչպես որ սպասում էինք, Ալիևը վստահ կերպով ներկայացրեց բազմաթիվ անհեթեթութություններ՝ դրանք անվանելով պատմական փաստեր, մասնավորապես այն, որ ինչ-որ հորինված փաստաթղթով Երևանը որոշվեց վերցնել Ադրբեջանից և տալ Հայաստանին, որպեսզի այն դառնա Հայաստանի մայրաքաղաք: Մենք չտեսանք այն Փաշինյանին, որը 2018 թվականի օգոստոսին տեղի ունեցած… Կարդալ ավելին »

Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել է. «Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։ Հայկական կողմը, քաջ գիտակցելով այս վտանգը, Արցախյան հակամարտությունը ներկայացրել… Կարդալ ավելին »

«Ագրեսոր Ադրբեջանին մեղադրելու փոխարեն Փաշինյանն էր արդարանում».Էդուարդ Շարմազանով

Հարցեր Արցախի նախագահի թեկնածուներին 1.Կո՞ղմ եք Արցախյան խնդրի փուլային տարբերակին,թէ՝ ոչ։ 2.Ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի հանցավոր լռությունը,երբ Ալիևը խոսում է փուլային տարբերակի մասին։ 3.Փաշինյանն Արցախի ընտրված իշխանություններին անվանում է ընդամենը ներկայացուցիչներ… Ձեր կարծիքը։ 4.Փաշինյանի լռությունը ռամիլ սաֆարովի հերոսացմանը,ապրիլյան պատերազմի սանձազերծմանը,ադրբեջանցիների կողմից Թալիշի խաղաղ բնակիչների խոշտանգմանը և վերջապես, մեր զինվորին գլխատողին պետական պարգևի արժանացնելը։ Հ.Գ.Ադրբեջանը ագրեսոր… Կարդալ ավելին »

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամավորների ցանկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչության կողմ պատգամավորների ցանկը:  «Արմենպրես»–ի փոխանցմամբ` քարոզչության կողմից լիազոր ներկայացուցիչն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ներկայացված ցուցակում ներառված է խմբակցության 44 պատգամավոր` Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական… Կարդալ ավելին »

«Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու». Թուրքիայում ՌԴ դեսպանը նոր սպառնալիքներ է ստանում

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է սպառնալիքներ ստանալ սոցցանցերում: Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դեսպանը պատմել է այդ սպառնալիքների մասին: «Օրինակ՝ երեկ երեկոյան և այսօր առավոտյան ստացածս սպառնալիքների մեջ կան այսպիսի արտահայտություններ՝ «Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու», «Մեր ամեն կաթիլ թափված արյան… Կարդալ ավելին »

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Փետրվարի 17-ի՝ ժամը 12:15-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, դժվարանցանելի՝ մարդատարների: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը։ Նրա խեսքով՝ լրիվությամբ փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը: ԱԻՊԾ-ն բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս մեքենաները վարել միայն ձմեռային անվադողերով և… Կարդալ ավելին »

«Իրական հայրենասեր առաջնորդ».Վահան Բաբայան

Իրական հայրենասեր առաջնորդ Ֆեյք «հայրենասերների» մեջ,այս ֆեյք ժամանակաշրջանում մեր միակ ընտրությունը պետք է լինի Վիտալի Բալասանյանը: Արցախի ապագա նախագահի խոսքերը սա են «Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում» Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան  էջից

Ժամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ

Ղարաբաղյան պատերազմի վետերան, պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է կրիմինալը մեր բանակին ու ժողովրդի պատերազմ է հայտարարել: Այսինքն 1 ամսում 15 սպանությո՞ւն: Անկախ նրանից՝ ինքնասպանություն է, թե պարզապես սպանություն՝ դա անընդունելի է: Պաշտպանության նախարարին ու հրամկազմին մեղադրելու և ամենաանհավանական ենթադրություններ անելու փոխարեն, առաջարկում եմ հետևյալը: 24 ժամում հայտնաբերել… Կարդալ ավելին »

Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր

Վերջերս ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մի փաստաթուղթ էր հրապարակել, որի ամբողջական տարբերակը տրամադրեց նաև 168.am-ին:Եվ ըստ այդ՝ ԱՄՆ Պետական քարտուղարության (Արտաքին գործերի նախարարություն) գաղտնազերծված փաստաթղթի՝ 1993թ. մայիսի 29-ին, ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպան Հարրի Գիլմորի հետ առաջին հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ժիրայր Լիպարիտյանը ցանկացել է շեշտել՝ եթե Քելբաջարը պահելը ներկա Հայաստանի բնակչության… Կարդալ ավելին »

ԲՈՅԿՈՏԵՆՔ ԱՊՐԻԼԻ 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն

Երևան, «17» փետրվար, 2020թ. Քարոզչական շտաբի առաջին հայտարարדթյדնը Ինչד՞ բոյկոտել ապրիլի 5-ի հանրաքվեն ՀՀ Սահմանադրדթյան ﬑ջ փոփոխדթյדններ մտցնելד նպատակով ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելד իշխանական ճամբարի նախաձեռնדթյדնը արջի ծառայדթյדն է մատדցדմ Նիկոլ Փաշինյանի վարչակարգին՝ դրանով իսկ վտանգելով Հայաստանדմ սկսված եւ ընթացող սոցիալական արդարדթյան հաստատման գործընթացը: Հանրաքվեն ﬒աժամանակ անընդדնելի է ե՛ւ բարոյական, ե՛ւ իրավական, ե՛ւ գործնական առד﬐երով:… Կարդալ ավելին »