Daily Archives: 17.02.2020

Մենք գիտակցում ենք, որ կարող ենք դառնալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախ, սակայն մեզ համար առավել կարևոր է պետության շահը

Ռուբեն Մելիքյանը գրում է. Հարգելի հայրենակիցներ, Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը: Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։… Կարդալ ավելին »

«Միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է». Տարասով

«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի»  հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը… Կարդալ ավելին »

«Իմ ցավակցությունն եմ հայտնում Գերման Ավագյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բոլոր ընկերներին». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերման Ավագյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանի անժամանակ մահվան մասին: Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում Գերման Ավագյանը լուսանկարների միջոցով հետևողականորեն անդրադարձել է հանքարդյունաբերության, մտավոր առողջության, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին՝ այդպիսով նպաստելով դրանց վեր հանմանն ու բարձրաձայնմանը: Նրա պրոֆեսիոնալ բարձր հատկանիշների մասին… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Հայաստանն ու Լիտվան ունեն դարավոր բարեկամական կապեր, որոնք վերջին տարիներին զարգացել են՝ ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ։ Հավատացած եմ, որ առաջիկայում երկկողմ բարձրաստիճան փոխայցերն ու մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկումը կնպաստեն թե՛ երկկողմ, և թե՛ Եվրոպական… Կարդալ ավելին »

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսք է հղել Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ՝ նշելով, որ յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արմեն Սարգսյանն իր խոսքում նշել է. «Սիրելի հայրենակիցներ, Զինված ուժերում վերջին… Կարդալ ավելին »

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ. 2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։ Այս ժամանակահատվածում վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ… Կարդալ ավելին »

«Նիկոլ Փաշինյանի ցուցադրությունը վատ, շատ վատ հետևանքներ ունեցավ».Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի ցուցադրությունը վատ, շատ վատ հետևանքներ ունեցավ։ Այո՛ բովանդակային թույլ էր, այո՛ չարժեր անգլերեն խոսել։ Շատ դրվագներ կային, որոնք Հայաստանի «ներկայացուցչի» շուրթերից պարտադիր պիտի հնչեին ու չհչեցին։ Բայց հիմա ձևի մասին։ Ո՞ւմ էր պետք այս անհասկանալի ֆորմատը։ Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական ցուցադրությունները «հասկացանք»։ Հերթական անօրինական ցուցադրությունն էլ ապրիլի 5 ենք սպասում։ Այդքան դժվար է հասկանալ՝… Կարդալ ավելին »

ՀՔԾ-ից վաղուց արդեն իրավական գիտելիքներ չեմ ակնկալում․ Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք դատախազությունը որևէ քայլ ձեռնարկել է այս տարվա հունվարին համացանցում տարածված մարտի 1-ի իրադարձությունների մասին Վիկիլիքսի հրապարակումների վերաբերյալ։ Ի պատասխան իմ հարցման՝ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այդ հրապարակումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս պատասխանից հետո մեր կազմակերպությունը հարցում ուղարկեց… Կարդալ ավելին »