Daily Archives: 14.02.2020

«Բանակում սպանությունների եւ ինքնասպանությունների վտանգավոր ահագնացող թիվը».Մարգարիտ Եսայան

Բանակում սպանությունների եւ ինքնասպանությունների վտանգավոր ահագնացող թիվը, պառակտված հասարակության մոդելի ներմուծումը բանակ, «տարածքների»  աղավաղված թեման, ինքնորոշման իրավունքի ուրացումը, իքս կայքում զինվորների մահվան մասին զզվելի հոդվածները, <տրուսիկ-մայկա> մակարդակը , կասկածելի հանրաքվեասիրությունը, «ղարաբաղի ադրբեջանական համայնք»  հորինվածքը, թարմացված «տղա եք, պահեք»-ը, գառների լռությունը․․․ Չեմ կարծում թե սրանք իրարից անկախ թեմաներ են, լրջանալու պահը․․․Չստացվի, որ մեզ հիմարացնեն հերթական անգամ… Կարդալ ավելին »

Զոհված զինծառայողը մասնագիտությամբ ծրագրավորող էր. բացառիկ մանրամասներ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչ էր: Ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը: Սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան… Կարդալ ավելին »

Ցավով արձանագրում եմ, որ այսօր ունեցանք այս տարվա սկզբից 13րդ զոհը բանակում

Ցավակցում եմ հարազատներին, բայց չեմ կարող գտնել սփոփանքի խոսքեր։ Խոսքեր, որ ինչ որ կերպ կթեթևացնեին ձեր վիշտը։ Ի՞նչ ասեմ, ի՞նչ գրեմ… իրոք չգիտեմ։ Դիմում եմ Վեհափատ Հայրապետին. Վեհափառ Տեր, խնդրում եմ Ձեզ համերաշխության կոչով դիմել ողջ Հայ ժողովրդին։ Մենք կարծես թե կորցնում ենք Քրիստոնեական հավատքը, քանզի չեմ գտնում այլ բացատրություն իրար հանդեպ ստեղծված այս ատելությանը… Կարդալ ավելին »

Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բանակի զոհերն արդեն պատահականություններ չեն, այսպես չի կարող լինել։ Բոլոր սահմաններն արդեն անցնում են, սա արդեն տեռոր է՝ քաղաքականություն է։ Ինչ -որ խնդիր է լուծվում՝ մեր դեմ հոգեբանական գրոհ է սկսվել, իսկ թե ինչ նպատակով, դեռ դժվար է ասել։ Կարծես թե մեզ ինչ-որ որոշման են ցանկանում հոգեբանորեն… Կարդալ ավելին »

Վաղվա հանդիպման ժամանակ, երբ կբանակցես ալիևի հետ, հիշի´ր, որ մենք հող հանձնողին «բանդերոլ» ենք անելու բաքու.Գևորգ Գևորգյանը` Փաշինյանին

Վարչապետի աթոռին հայտնվածը, ով հիացած է ալիևի կրթությամբ, Բեռլինում հանկարծ հիշեց, որ Նժդեհը 1918թ.-ին, հայ ժողովրդին փրկեց ցեղասպանվելու վտանգից: Երկու տարի առաջ էլ, նույն սպեկուլիատիվ քայլով, դասալիքը կամուֆլյաժ հագած «Մոնթե» խաղաց, շատ լավ հասկանալով, որ մեր ազգը ազգային հպարտություն և ինքնասիրություն ունի, որը ժամանակ առ ժամանակ շոյելով, կարելի է վստահություն ձեռք բերել: Բայց մի բան… Կարդալ ավելին »

Ցավալի լուր. Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դին

shamshyan.com-ի  տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 14-ին, ցավալի դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Դեռևս անհայտ հանգամանքներում, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի դին է հայտնաբերվել: Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը, այս պահին համապատասխան կառույցները պարզում են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Հ. Ա.-ն էր:

Հանրաքվեն հմուտ մանիպուլյացիա է՝ քաղաքական նպատակներն իրականացնելու համար. փորձագետներ

2019 թվականին Հայաստանում շարունակվեց քաղաքական համակարգի կենտրոնացման միտումը: Չհասնելով ցանկալի վճիռների մի շարք առանցքային քաղաքական գործերում, իշխանությունները սկսեցին հարձակում գործել երկրի դատական ​​համակարգի, առաջին հերթին՝ Սահմանադրական դատարանի վրա: Եվ եթե ​​չլիներ «զարգացման գործընկերների» միջամտությունը, ապա այս ոլորտում դժվար թե հնարավոր լիներ խուսափել արմատական ​​սցենարներից: Այս մասին ասուլիս-քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ,… Կարդալ ավելին »

«Կոչ-պահանջ-հորդոր Նիկոլ Փաշինյանի այցերը կազմակերպողներին».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հաշվի առնելով Բեռլինում տուրիստական հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների ֆոնին նկարվելու և նկարները հրապարակելու ՀՀ վարչապետի անզուսպ մղումները՝ պահանջում եմ սույն թվականի հունիսին Բրյուսել նախատեսվող այցի ընթացքում հեռու պահել նրան Բրյուսելի խորհրդանիշ հանդիսացող արձանից »?

Պահանջում ենք մասսայականորեն բոյկոտել ապրիլի 5-ի հակաժողովրդավարական եւ պառակտիչ հանրաքվեն. «Կամք»

Կոչ ազգային համերաշխության Կոչ ապրիլի 5-ը բոյկոտելու Նկատի ունենալով՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական անհանդուրժողության մթնոլորտը, ուժերի պառակտվածությունն ու հասարակության հաշտության երկխոսության բացակայությունը, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում սկսված եւ արդեն սպառվող կոռուպցիայի դեմ պայքարի սահմանափակ արդյունքները, Հայրենիք ներթափանցած գլոբալիստական ապազգային ալիքը եւ նրանցից սնվող բախտախնդիր անհատների շարունակական սպառնալիքն ընդդեմ մեր ազգային արժեքների, արդեն թույլատրելիության սահմաններն… Կարդալ ավելին »