Daily Archives: 11.02.2020

Փաշինյանի կոչը արտերկրում բնակվող հայերին և դառը իրականությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան վերջին ուղիղ եթերի ժամանակ կոչ էր անում արտերկրում բնակվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր ժամանակին ցանկություն էին հայտնել մասնակցելու, այսպես կոչված, “Թավշյա հեղափոխությանը” և չէին կարողացել գալ Հայաստան էժան տոմսեր գնել և ապրիլի սկզբին գալ Հայաստան ու “այո” ասել իր իսկ նախաձեռնած ՍԴ-ի վերաբերյալ Սահմանադրությունում փոփոխություններ անելու հանրաքվեում… Համերգի… Read More »

Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը. аnalitik.am

Այօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելն, ասաց․ «Նպատակահարմար է։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնաս կկրեր Հայաստանի Հանրապետությունը նման ձևով գործող Սահմանադրական դատարանի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն ընտրությունների, որոշումներն ընտրություններից… Read More »

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 7:1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի բուլղարացի Կիրիլ Միլովը:

Քաղաքական սպասելիքների դաշտից վերացավ մարդկանց ամենա կարևոր սպասելիքը`աշխատատեղերի բացման հարցը

Քաղաքական սպասելիքների դաշտից վերացավ մարդկանց ամենա կարևոր սպասելիքը`աշխատատեղերի բացման հարցը: Լուծված կարելի է համարել այս կարևոր հարցը,մարդկաց այլևս չի հետաքրքրում աշխատատեղերի հարցը,նույնիսկ մոռացել են,որ միշտ բոլոր իշխանություններից եղել է գլխավոր մի պահանջ `բացել աշխատատեղեր և լուծել աշխատանքի հարցը:Նիկոլը իր «աննախադեպերով»,անցյալի հետ «կռիվ» տալով լավ էլ շեղեց մարդկանց գլխավոր պահանջներից: Հիմա նույնիսկ քաղաքական լեքսիկոնից է դա… Read More »

Այս օրերին քաղաքական իշխանությունն ամեն րոպե կուրծք է ծեծում, որ ժողովրդի իշխանությունը բացարձակ է և ժողովուրդն է միակ լեգալ ուժը, որ կարող է պետության մեջ փոխել ամեն ինչ

Իրականում սրանք սոսկ պոպուլիստական պնդումներ են: Քաղաքական իշխանությունն օգտագործելով առիթը փորձում է համոզել ժողովրդին, թե մենք միշտ ձեզ ենք հարցրել ու հարցնում, նաև հարցնելու ենք ապագայում: Արդեն փորձում են մոռացության մատնել «անգրագետ պողոսնրի» հայտնի թեզը, որոնք, ըստ իշխանության ներկայացուցիչների, ի վիճակի չեն որոշել Ամուլսարի հետ կապված խնդիրը: Փորձ է արվում Սահմանադրությունը նույնացնել ժողովրդի հետ պնդելով,… Read More »

Ագիտպրոպը ոստիկանապետություն է հիմնում, որտեղ ղեկավար կարող է լինել ցանկացած պրոֆհեղափոխական

Նախկին ընդդիմության, այսօրվա իշխանության մի շարք ներկայացուցիչների, Նիկոլ Փաշինյանի և նրան սատարողների կողմից նախկինում բազում անգամներ հնչում էր, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, որ Հայաստանում ոստիկանների թիվը ավելին է պետք եկածից, որ ոստիկանությունը ծառայում է իշխանավորներին ժողովրդից պաշտպանելու համար, ժողովրդի ձայնը ճնշելու համար և որ ոստիկանությունը քաղաքականացված է: Սակայն ի՞նչ ենք տեսնում այսօր: Իրավական ակտերի… Read More »

«Հիմա էլ Բրյուսելից է հերթական ապտակն ուղղվում Երեւանի պոպուլիստներին».Էդուարդ Շարմազանով

«Եվրոպական միության ամենաազդեցիկ կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, քննադատում է ՀՀ իշխանություններին: Ստրասբուրգը քիչ էր, հիմա էլ Բրյուսելից է հերթական ապտակն ուղղվում Երեւանի պոպուլիստներին: Հերիք է խայտառակեք ռեսպուբլիկան, պարոնայք քայլողներ»-գրել է Էդուարդ Շարմազանով

Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Նորայր Փանոսյանին, հայտնում է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Նորայր Փանոսյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը։ Փանոսյանին  մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Որոշ ժամանակ առաջ Փաշինյանը կանչել է Սասուն Միքայելյանին եւ պահանջել՝ մանդատը վայր դնել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պարբերաբար իշխանությանը ու մասնավորապես Նիկոլ Փաշինյանին սթափության կոչ էր անում, հետո խոսակցություններ եղան, որ հնարավոր է նա մանդատը վայր դնի։ Դրանից հետո Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ լռում էր, մեկ էլ մի բուռն ելույթ ունեցավ նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից։ Հիմա էլ Միքայելյանը մի… Read More »

Ի՞նչ կլինի, եթե ՍԴ դատավորները հանրաքվեի նախորդ օրը հայտարարեն պաշտոնը թողնելու մասին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երեւույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը: «Իրատեսը» հարցն ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ի պատասխան ասացին, որ իրավակարգավորումների մասով այս պահին մեկնաբանություն չեն տալիս: Օրենսդրություն գրողների մտքի ծայրով երեւի… Read More »