Daily Archives: 09.02.2020

Կրակոցներ Լոռիում.Կան զոհեր ու վիրավորներ.shamshyan.com

shamshyan.com-ի  փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել… Կարդալ ավելին »

Կոչ պատկան մարմիններին. Հայաստանում տեղի է ունենալու տրանսգենդերների քաղաքական ճամբար.Արման Ղուկասյան

Ուշադրություն‼ Շատ կարևոր տեղեկատվություն‼‼‼ Կոչ պատկան մարմիններին. Հայաստանում տեղի է ունենալու տրանսգենդերների քաղաքական ճամբար։ Մանրամասները տեսանյութում։ Դիտեք և տարածեք։

Նմանատիպ հիմարություններ գրողները ծծում են իմ լավատեսությունը

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Նմանատիպ հիմարություններ մոգոնող, գրող ու տարածողներն ամբողջ ուժով ծծում են իմ լավատեսությունը»։

Արցախում զինծառայող է հանկարծամահ եղել

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին… Կարդալ ավելին »

Երեկ վերջապես տեղաց առաջին լուրջ ձյունը, որին հաջորդեց ձնաբուքը, որը պրակտիկապես կաթվածահար էր արել մայրաքաղաքի երթեւեկությունը

Երեկ վերջապես տեղաց առաջին լուրջ ձյունը, որին հաջորդեց ձնաբուքը, որը պրակտիկապես կաթվածահար էր արել մայրաքաղաքի երթեւեկությունը: Մասնավորապես գիշերվա ժամը 1-3-ն ընկած ժամանակահատվածում լրագրողներս փորձում էինք քաղաքում գտնել ձյունը մաքրող գոնե մեկ տեխնիկա, բայց ապարդյուն: Անգամ քաղաքապետարանի մոտ որեւէ մաքրող տեխնիկայի նշույլ չկար: Իսկ փողոցները այն աստիճան էին անանցանելի, որ մեքենաների երթեւեկությունը գրեթե անկառավարելի էր դարձել:   Փաստորեն… Կարդալ ավելին »

Մեր օրերի Ստալինգրադի ճակատամարտի մեկնարկը տրված է, որը բեկումնային է լինելու

BREXIT, Արմեն Սարգսյան, 2018 թվականի գունավոր հեղափոխություն Հայաստանում, ՍԴ-ի դեմ գոծընթացներ։ Վերոնշյալ բոլոր թվարկումները միմյանց հետ կապ ունեն այնքանով, որքանով որ կառավարվում և ղեկավարվում են միևնույն կենտրոնից։ BREXIT Վերջին մի քանի տարիների ընթացքում, ԱՄՆ վասալ հանդիսացող Եվրամիությունը, ի դեմս իր որոշ անդամների, Ռուսաստանի օգնությամբ և ազդեցությամբ, գոնե հռետորաբանության մակարդակում սկսել էր որոշակի ինքնուրույնության նշույլներ ցույց… Կարդալ ավելին »

37 մահապարտները. հանրաքվեի պետք է դրվի այս ԱԺ-ն լուծարելու հարցը. «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խումբ

«Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի հիմնադիր անդամներ Իրինա Հարությունյանը և Աշոտ Համբարձումյանը, «Հայելի» ակումբում անդրադարձել են նախաձեռնության անդամները սկսում են ստորագրահավաք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի դեմ: Մանրամասները՝ hayeli.am տեսանյութում.  

Հիշեք, որ ձեզանից լավ ապրողը միշտ էլ այդպես կապրի, քանի դեռ դուք չեք ուզում հավասարվել իրեն այլ անում եք ամենը իրեն ձեզ հավասարեցնելու համար..

Բայց ինչ հիանալի բան է ժողովրդավարությունը։ Նախ ժողովուրդը զավթում է իշխանությունը, այնուհետև ժողովուրդը մի քանի անգամ տապալում է սահմանադրական կարգը և վերջում, որպես ժողովրդավարության ցայտուն օրինակ, գնում է հանրաքվեի, որպեսզի վերջ տա ժողովրդավարությանը։ Եվ այս ամենը իրականացվում է միայն մեկ պատճառով՝ քեզանից քիչ ավելի լավ ապրողից մուռ հանելու համար։ Չէ որ բոլորս պետք է վատ… Կարդալ ավելին »

Մեկ տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է. մանրամասներ

Դեպքն անցյալ տարի էր կատարվել` Կոտայքի մարզում: Փետրվարի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով։ Ավելի ուշ պարզվեց` սպանվածն Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 4 պարկուճ։ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության և ապօրինի… Կարդալ ավելին »

Արգելափակումից դուրս է բերել 105 տրանսպորտային միջոց

Փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, համագործակցելով պետավտոտեսչության, ճանշինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սպասարկել է ընդհանուր առմամբ 92 արգելափակման դեպք. արգելափակումից դուրս է բերել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից: Օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն: