Daily Archives: 08.02.2020

Ոստիկանությունը բացահայտել է ապօրինի ծառահատման դեպքը

  Փետրվարի 7-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում ապօրինի ծառ են հատել: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է 59-ամյա մի տղամարդ։ Նա բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17-ին… Կարդալ ավելին »

Հրադադարի ռեժիմը խախտվել է 190 անգամ, հայ դիրքապահների վրա արձակվել է 1200-ից ավելի կրակոց․ Արցախի ՊԲ

Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական… Կարդալ ավելին »

ԱԺ-ում միայն Նաիրի Հունանյանն ու Նիկոլն են խոսել «արյուն ծծելուց».Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը «Հայելի» ակումբում անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծին, որն ընդունվեց երեկ։ Նշենք, որ դրանով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Մանրամասները՝hayeli.am  տեսանյութում.

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվի. Արսեն Բաբայան.«Փաստինֆո»

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի չի դրվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ «Նպատակն ամենևին հանրաքվե անցկացնելը չէ կամ Սահմանադրության փոփոխությունը չէ։ Սրանով, ինչպես և վարչապետի երեկվա ելույթից հասկանալի դարձավ, լուծվում է մեկ այլ հարց՝ ՍԴ դատավորներին պարզապես վախեցնում են՝ ասելով՝ տեսեք, քանի դեռ գործում է «Վաղ կենսաթոշակի… Կարդալ ավելին »

«Հովիկ Աղազարյանի մասին երեկվա հաղորդման հետքերով շատ եք կատակում».Արմեն Աշոտյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին երեկվա հաղորդման հետքերով շատ եք կատակում: Իսկ ես շատ լուրջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն մի քանի պատճառով: 1. Որ խիզախություն ունեցավ բանավեճի մասնակցել: Գաղտնիք չէ, որ իշխանույթունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում բանավեճերին կրած ծանր ու դրոշմ դարձած պարտություններից հետո խուսափում են բովանդակային քննարկումներից ընդդիմախոսների հետ: 2. Որ օգնեց Արսեն Բաբայանին… Կարդալ ավելին »

Արցախը երբևիցէ չի լինելու ադերբեջանի կազմում որևէ կարգավիճակով

Կարդացի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը։ Ի պատասխան ունեմ երկու առաջարկ։ 1. Խնդրում են նույն խոսնակին հանրայինորեն արտաբերել հետևյալ նախադասությունը. 2020 թվականի մարտ ամսին Արցախում տեղի են ունենալու Արցախի Հանրապետության Նախագահի և Ազգային Ժողովի ընտրությունները։ 2. Խնդրում եմ ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն հստակ արտաբերել հետևյալը. Արցախը երբևիցէ չի լինելու ադերբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Այս պահին… Կարդալ ավելին »

Դուք իրավունք չունեք ժողովրդին զրկել իր ապագան որոշելու իրավունքից

Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Կոչ եմ անում վարչապետ Փաշինյանին և նրա Ատելության կուսակցությանը չտրվել իրենց գրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկ ուղարկելու գայթակղությանը և օրենքով սահմանված կարգով անցկացնել հանրաքվե: Դուք իրավունք չունեք ժողովրդին զրկել իր ապագան որոշելու իրավունքից: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Վենետիկ ուղարկելու դեպքում Դուք դավաճանելու եք հեղափոխության արժեքներին»:

Այս բովանդակությամբ նախագիծը վտանգելու է մեր ապագան՝ տասնյակ տարիներ

Փետրվարի 6-ին խորհրդարանի իշխող մեծամասնությունը, արտահերթ նիստով խախտելով մի շարք ընթացակարգեր, ոտնահարելով «ԱԺ կանոնակարգ» օրենքն ու Սահմանադրությունը, ընդունեց ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցը։ Հանրաքվեի պետք է դրվի ՀՀ Սահմանադրության ընդամենը մեկ հոդված, որ դադարեցնեն ՍԴ գործող 9 անդամներից 7-ի լիազորությունները, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի։ Մի քանի օր է՝ ընդդիմադիրներն ու իրավաբաններն աղաղակում… Կարդալ ավելին »

Սկսում եմ ՀՀ Վարչապետին ուղղված նամակների, դիմումների շարք

Սկսում եմ ՀՀ Վարչապետին ուղղված նամակների, դիմումների շարք։ Ոգեշնչվել եմ Mihran Hakobyan-ի Սերժ Թանկյանին ուղղված շարքից։ Եվ այսպես Նամակ թիվ 1 Հարգելի պարոն Վարչապետ, Երկու տարի առաջ, երբ դուք ջանասիրաբար զավթում էիք իշխանությունը, դուք առատաձեռն խոստումներ էիք տալի հայ ժողովրդին։ Ես որպես այդ ժողովրդի մասնիկ խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցին։ Ինչու՞ մինչ այժմ չեն ապամոնտաժվել… Կարդալ ավելին »

Թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու».Արփինե Հովհաննիսյան

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության եւ անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։ Ժողովրդին ոչ ոք չէր տեղեկացրել, որ իրենք ինչ որ բան են պահանջում լուծել հանրաքվեով: Հիրավի տոն էր։ Բայց արի ու տես՝ տոն նաեւ ոչ միայն ընդդեմի, այլեւ… Կարդալ ավելին »