Daily Archives: 07.02.2020

Ես դեմ եմ քվեարկելու հանրաքվեին, եթե անգամ ԲՀԿ-ն կողմ լինի. Գևորգ Պետրոսյան

Ես դեմ եմ քվեարկելու, անգամ եթե խմբակցությունը կողմ լինի, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով առաջիկա Սահմանադրական հանրաքվեին: Նա նշեց, որ իշխանությունները հասկանում են, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող բավարարել իրենց «ամբիցիաները», ուստի, շրջանցելու համար առաջ քաշեցին նման օրակարգ և միանգամից… Կարդալ ավելին »

«Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու…»

    «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական տրագիկոմեդիան և իրավական աբսուրդի թատրոնը… Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։ 88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ, դեմքի լուրջ արտահայտությամբ… Կարդալ ավելին »

ՀՀ նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։ Դա ոչ միայն կխարխլի… Կարդալ ավելին »

Փաշինյանը ուզում է մեկ կրարոցով երկու նապաստակ սպանել

Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելը (Հրայր Թովմասյանի գլխավորությամբ) օրվա իշխանության թիվ մեկ խնդիրն է: Դա անտարակուսելի է: Սակայն այս արհեստականորեն ստեղծված ճգնաժամի շուրջ ծավալվող թոհուբոհը, որին, ինչպես հասկանում ենք, հետևելու է համահայկական հանրաքվեն, ունի ևս մեկ գլխավոր շահառու: Եվ դա դարձյալ Նիկոլ Փաշինյանն է: Սահմանադրական դատարանի կազմի փոփոխման հարցի լուծմամբ ՀՀ վարչապետի աթոռին տաքուկ տեղավորված գերագույն… Կարդալ ավելին »

Աղվեսը մտել է Բրիտանիայի խորհրդարան և քաոս ստեղծել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք է մտել մի աղվես, որն այնտեղ կարճ ժամանակով քաոս է առաջացրել: Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ոմանք նշել են, որ թեեւ զանազան տարօրինակություններ են տեսել խորհրդարանում, բայց նման միջադեպը, միեւնույն է, զարմանք է առաջացնում: Նրանց զարմացրել է, թե կենդանին ինչպես է հայտնվել այնտեղ: Ոմանք նշել են, որ թեեւ զանազան տարօրինակություններ են տեսել… Կարդալ ավելին »

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

06.02.2020թ.-ին ՀՀ ԱԺ-ում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը, ում ելույթը թե բովանդակությամբ, թե հռետորաբանությամբ, թե նպատակով հիշեցնում էր նացիստական Գերմանիայի երրորդ ռեյխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ելույթները: Մասնավորապես՝ ՀՀ վարչապետը ինքն իրեն հռչակեց ժողովուրդ և հայտարարեց (մեջբերում). «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ,… Կարդալ ավելին »

Ֆիզիկական անձինք իրենց գումարները հանում են Հայաստանից.«Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն  գրում է. Անցած տարի ֆիզիկական անձանց կողմից հսկայական գումարներ են դուրս բերվել Հայաստանից։ Խոսքը միայն բանկային փոխանցումների մասին է։ Պաշտոնական տվյալներով, դրանք կազմել են 1 մլրդ 454 մլն դոլար։ Միայն 2019թ. բանկային փոխանցումներն ավելացել են ևս 266 մլն դոլարով։ Աճը անցնում է 22 տոկոսից։ Ակտիվ արտահոսքի հետևանքով նվազել են տրանսֆերտային հոսքերից ներսում մնացած գումարները։… Կարդալ ավելին »

Պուշկինի դպրոցում Ա H1N1 գրիպով հիվանդացության դեպքեր են գրանցվել

Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում գրանցվել է գրիպի Ա H1N1 ենթատեսակով հիվանդացության դեպքեր: Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին առայժմ 10 երեխայի ծնող ներկայացրել է տեղեկանք՝ H1N1 գրիպով վարակված լինելու մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ փետրվարի 7-ին 1800 աշակերտից 552-ը բացակայել են: «Դպրոցում երկու հերթափոխ ունենք. առաջին հերթափոխով սովորում է 1500 աշակերտ,… Կարդալ ավելին »

Տանը դի է հայտնաբերվել

Փետրվարի 7-ին, ժամը 09:24-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել Արմեն Ա.-ի  (ծնված 1972 թ.) դին, այնուհետև… Կարդալ ավելին »