Daily Archives: 07.02.2020

Շաբաթ և կիրակի Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը: Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն:

Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 զինծառայողներից 3-ի դիերը, մեկի վիճակը բավարար է

ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ… Կարդալ ավելին »

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի հետ

Այսօր ArmLur.am կայքում հրապարակվել է տեսանյութ՝ Լեոյի 54 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների մասին: Տեսանյութում հարակից տարածքի բնակիչներից մեկը, բողոքելով շինաշխատանքներից, անհիմն պնդում է, որ այդտեղ կառուցվող հյուրանոցն ինձ է պատկանում և որ այդ աշխատանքները կատարվում են իմ կողմից: Անհասկանալի է, թե որտեղից նման չփաստարկված տեղեկատվություն: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի… Կարդալ ավելին »

Գյումրիից ընտանիք է եկել կառավարության դիմաց. պատրաստվում են մնալ այստեղ

Գյումրուց մի ընտանիք այս պահին եկել է կառավարության շենքի դիմաց և հանդիպում է պահանջում անձամբ վարչապետ Փաշինյանի հետ։ Ընտանիքի անդամներից Արարատ Խառատյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ փողոցում են հայտնվել և չեն պատրաստվում հեռանալ մայրաքաղաքից, մինչև չհանդիպեն վարչապետին։ Այս պահին ոստիկանության աշխատակիցները զրուցում են ընտանիքի անդամների հետ։ Մանրամասն «Հրապարակ»-ի տեսանյութում

«Ոչ թե Արցախի ընտրյալ ներկայացուցիչ, այլ Արցախի օրինական իշխանություններ». Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ ԱԳՆ խոսնակի անդրադարձին

ԱԳՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությունը խոսնակի մակարդակով ու էդ արձագանքի հետ կապված ուզում եմ մի շարք դիտարկումներ անել. – ԱԳՆ խոսնակը, ըստ էության, արգելելով Արցախի ներկայացուցիչներին քննարկել Արցխյան հիմնախնդիրը, կրկին անգամ օգտագործում է մի անասնագույն եզրույթ. Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ։ Ուրեմն, Արցախի ընտրյալ ներկայացուցիչ չէ, այլ Արցախի օրինական իշխանություններ ա։ Արդեն ակնհայտ է, որ… Կարդալ ավելին »

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը միացել է՝ Լարիսա Ալավերդյանի, Ավետիք Իշխանյանի և Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը     ֆեյսբուքյան իր էջում գրում  է. Միանում եմ. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։ Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ… Կարդալ ավելին »

Բարձրագույն դատական մարմինների ղեկավարների և անդամների երկարատև, անգամ ցմահ պաշտոնավարումը շատ սովորական երևույթ է

  Ասում են, Հրայր Թովմասյանը կարող է պաշտոնավարել մինչև 2035 թվականը, այսինքն՝ 17 տարի ու դա վտանգ է մեր սահմանադրական կարգին, իբր թե Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չենք ունենալու մինչ այդ տարին: Ջոն Մարշալը եղել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ 34 տարի, Ռոջեր Տոնին՝ 28 տարի, Ուորեն Բերգերը՝ 17 տարի, Ուիլյամ Ռենքվիստը՝ 19 տարի, ԱՄՆ Գերագույն… Կարդալ ավելին »

«Ես պնդում եմ, որ խոսնակը ստում է, ինչպես ստում էր, պնդելով, որ բանակցություն չկա, ինչպես ստում էր…». Արթուր Դանիելյան

ՀՀ ԱԳՆ-ն նոր մի տեքստ է տարածել, որի ամեն մի ստորակետը մի հատ գյուլլի ա արժանի ՀՀ ԱԳՆ-ն նոր մի տեքստ է տարածել, որի ամեն մի ստորակետը մի հատ գյուլլի ա արժանի: Ուրեմն, նախ իրենց խոսնակի շուրթերով նրանք պնդում են, որ ադրբեջանցիներին Արցախում բնակեցնելու մասին խոսքերը «սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող» են: Ես… Կարդալ ավելին »

Արդյունքում՝ օրհասի մեջ, պատերազմի և շրջափակման մեջ էլի դու ես մնալու, իմ խաբված ԺՈՎՈՎՈՒՐԴ

Ժողովու´րդ, ուշքի արի: Նիկոլը երեկվա ելույթով, քո զգացմունքներն է բորբոքում, որպեսզի քեզ հերթական անգամ օգտագործի, պետության դեմ կազմակերպվող պատերազմը քո վզին փաթաթի: Երեկ՝ շատ հանգիստ, իրենց քվերակությամբ կարող էին անցկացնել ՍԴ-ի դեմ ուղղված նախագիծը: Չարեցին, որովհետև գիտեն, որ պետության դեմ հանցանքի համար պատասխանատվության են ենթարկվելու, որովհետև գիտեն դա իրենց իշխանության կորստի ուղիղ ճանապարհն է լինելու:… Կարդալ ավելին »

Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրում է՝ «Երեկ Հայաստանում մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ: Հետևանքները շատ ծանր են լինելու՝ խարխլելով մեր երկրի իրավական անվտանգությունն ու հարվածելով միջազգային վարկանիշին»: