ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄԻ ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՉՔԻՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՔԻՉ ԵՐԵՒԱ. «ԻՐԱՎՈՒՆՔ»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապրիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այդ պատճառով Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյանին մի որոշ ժամանակ մարդկանց աչքին հնարավորինս քիչ երևալ, որից հետո գործ ցույց կտա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով