Փաշինյանի կոչը արտերկրում բնակվող հայերին և դառը իրականությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր facebook-յան վերջին ուղիղ եթերի ժամանակ կոչ էր անում արտերկրում բնակվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, ովքեր ժամանակին ցանկություն էին հայտնել մասնակցելու, այսպես կոչված, “Թավշյա հեղափոխությանը” և չէին կարողացել գալ Հայաստան էժան տոմսեր գնել և ապրիլի սկզբին գալ Հայաստան ու “այո” ասել իր իսկ նախաձեռնած ՍԴ-ի վերաբերյալ Սահմանադրությունում փոփոխություններ անելու հանրաքվեում…

Համերգի ժամանակ ուղիղ եթեր մտած պարոն վարչապետը, նախ, բացահայտեց սեփական վախերը, որ Հայաստանում կարող է այնքան “այո” չհավաքել և ձախողվել, այդ իսկ պատճառով էլ դիմում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնությանը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարոն Փաշինյանը պատահական չի դիմում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնությանը…Նա շատ լավ գիտի, որ սփյուռքահայերի հետ միասին այս կատեգորիայի մարդիկ իր հիմնական մոլի երկրպագուներն են սոցցանցերում…

Սակայն պարոն Փաշինյանը մի բան է մոռանում… Արտերկրում բնակվող մեր հայրենակիցների մեծ մասը Հայաստանը սիրում են հեռավորության վրա և բացարձակ ցանկություն չունեն հետ վերադառնալ հայրենիք. նրանք Հայաստանը և հատկապես Փաշինյանին գերադասում են սիրել հեռվից…Ժամանակին այդ մարդկանց մեծ մասը լքելով Հայաստանը տարբեր խաբկանքների դիմելով (քաղհալածյալներ, համասեռամոլներ, Հայաստանից փախած ադրբեջանցիներ և այլ պատրվակներով) ապաստան են ստացել եվրոպական երկրներում, դասավորել են այնտեղ իրենց կյանքը և չնայած մեծ խանդավառությամբ ընդունեցին 2018 թ-ի իշխանափոխությունը Հայաստանում, բայց այդպես էլ այս երկու տարվա մեջ, գոնե իմ ծանոթներից որևէ մեկը, ով ապրում է արտերկրում, չվերադարձան Հայաստան, քանի որ շատ լավ գիտեն՝ Ֆրանսիայից, Գերմանիայից կամ այլ եվրոպական երկրից Հայաստան վերադառնալուց հետո 99,9 տոկոսով նրանց հետ վերադառնալը անհնարին է…Իմ ծանոթներից շատերը, ովքեր ժամանակին լքել են Հայաստանը այս տարիներին ձեռք են բերել այդ երկրների քաղաքացիություն և բնավ նպատակ չունեն ոչ միայն հետ վերադառնալ, այլև ներդրումներ անել Հայաստանում…

Ամեն դեպքում, պարոն Փաշինյանի կոչը՝ արտերկրում բնակվող հայերին գալ Հայաստան և “այո” ասել իր կազմակերպված հանրաքվեում ուտոպիա է և ինքնախաբեություն…Մեր այդ կատեգորիայի հայրենակիցների ստվար մեծամասնությունը հեռվից մեծ հաճույքով Փաշինյանին կաջակցի՝ սոցցանցերում վերջինիս ընդդիմախոսներին հղելով իրենց այլանդակ հայհոյանքները, անեծքները, տգետ մեկնաբանությունները…Բայց ոչ դրանից ավելին…Իրենք սիրում են Փարիզից, Բրյուսելից, Լիոնից, Մարսելից, Պրահայից, Համբուրգից, Մյունխենից, Ամստերդամից և այլ քաղաքներից Հայաստանում մնացած իրենց հայրենակիցներին խելք խրատ տալ, բայց երբեք չգալ իրենց նախկին բնակավայրեր՝ Գյումրի, Երևան, Վանաձոր, Կապան, Էջմիածին և այլ քաղաքներ և գյուղեր, որտեղից փախել կամ մեկնել են Եվրոպա…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Տեսնես Փաշինյանի հետ վերջինիս եվրոպական վոյաժների ժամանակ հանդիպած քանի՞ էքստազի մեջ հայտնված և Փաշինյանին օվացիաներով ողջունած քանի՞ հայաստանցի է վերադառնալու վարչապետի կոչով Հայաստան…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով