Վարչապետները գալու և գնալու են իսկ Արցախը ինչպես եղել է մերը այնպես էլ ի շնորհիվ 90-ականների ազատագրական պայքարի կա և պետք է մնա մերը

Մյունխենում անվտանգություն հռչակվածը մեր պատմական հայրենիքն է և դա չի կարելի ուրանալ:Այն անսակարկելի արժեք է:

Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգն է եղել և տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին:

Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը:

Սա մեր պատմությունն է,սա մեր էությունն է և աշխարհը պետք է հաշվի նստի մեր պամության հետ:
Վարչապետները գալու և գնալու են իսկ Արցախը ինչպես եղել է մերը այնպես էլ ի շնորհիվ 90-ականների ազատագրական պայքարի կա և պետք է մնա մերը:Սա է առաջին հերթին պատմական արդարությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամարաս,Գանձասար,Շուշի` դա մենք ենք,մեր հզորությունն է,մեր հայկական հոգին ,մեր փառքը և պատիվը,մեր անցյալն ու ապագան:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով