Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ

Որ ասում էի Հայաստանում «խունտա» է ձեւավորվում, որոշ ինտելեկտուալներ դեմքի ստերիլ արտահայտությամբ վիճում էին հետս։

Որ ասում էի «վակխանալիա» է, որոշները բառի իմաստը չհասկանալով անգամ՝ հակադարձում էին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որ ասում էի այս իշխանությունները չարորականում են դեպի լատինաամերիկյան ռեժիմ, ոմանք գլուխ էին արդուկում։

Իսկ հիմա «վույ աման-ամանը» կապել են։

Վաղվա ԱԺ նիստը իր օրակարգով դավաճանություն է պետության եւ ժողովրդի հանդեպ, մեր պատմության մեջ իր նախադեպը չունեցող հեղաշրջման փորձ, որի հեղինակներն ու մասնակիցները մի օր դատվելու են 3 դատով՝ քրեական, պատմության եւ Աստծո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով