Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Վրաստան, այդ շրջանակներում նաև՝ Ջավախք, ավելին էր, քան ամոթն ու խայտառակությունը

Հանդիպելով Ախալցխայի և Ախալքալաքի որոշ լրատվական շրջանակների հետ և Արմաթ նորաբաց կենտրոն, Սինանյանն, այդուհանդերձ, դիտավորյալ չի այցելում Ջավախքի բոլոր շրջաններում տասնամյակներով կրթամշակութային և բարեսիրական պատկառելի գործունեություն ծավալող Հայ Օգնության Միության (ՀՕՄ) գրասենյակ:

Ավելին՝ Սինանյանը լկտիաբար անտեսում է նաև ՀՕՄ-ի ծրագրերով արդեն մեկ-մեկուկես տասնամյակ ազգային-կրթադաստիարակչական գործունեություն ծավալող Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կենտրոններ, որոնք, իմիջայլոց, ՀՕՄ-ի Ամերիկայի նաև այն շրջանակների բարեսիրական միջոցներով են հիմնադրվել և գործում, որոնց մասին Սինանյանը լավագույնս գիտի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սինանյանը նույքան լկտիաբար չի այցելել նաև համահայկական ամենակուռ կառույցներից մեկի՝ Համազգային Հայ կրթամշակութային միության Ախալքալաքի նորաբաց կենտրոնը, որից, ի դեպ, նա ընդամենը օրեր առաջ հրավեր էր ստացել՝ մասնակցելու Աշուղ Ալիք Ջավախքի 70-ամյակին։

Սինանյանը ոչ միայն չի այցելել, այլ նաև ստորաբար չի էլ հետաքրքրվել անգամ Ջավախքի ամենաառանցքային բարեսիրական և կրթադաստիարակչական կենտրոնների խնդիրներով։

Պարզ է՝ մերոնք-չմերոնքի, սև-սպիտակի այն այլանդակությունը, որի մեջ ապրում են Սինանյանի հրահանգիչ-վարչապետները Երևանում, նույնանման կրկեսն այս պալատական մայմունը ցուցադրել է Ջավախքում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետական պատկան շրջանակի ներկայացուցչի այս լակոտական պահվածքի արդյունքում ջավախահայության ծով խնդիրներից որևէ մեկի ուղղությամբ դրական բան ակնկալելը զավեշտ է, այդուհանդերձ, այն մի դրական բան տվեց՝ վերջականորեն հասկացանք, որ Փաշինյանի վարչախմբի բոլոր էլեմենտները, ներառյալ Սինանյան բջիջը, հեռու են պետական – համազգային բարձր մտածողությունից։

Սրանց համար սևեր-սպիտակները ամենուր են, անգամ հանրապետության սահմաններից դուրս։ Չնայած Ջավախքում կան միայն համազգային խնդիրներ, սակայն, միևնույն է, Սինանյան-ամեոբաներն այստեղ ևս գտել են իրենց թշնամիներին։

Հ․Գ․ Այցի որոշ այլ խայտառակությունների և նույքան խայտառակ արդյունքների մասին՝ այլ անգամ։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով