«Պարո’ն վարչապետ,ղեկավարի աթոռը ձեզ ո՞նց փոխեց,որ մոռացաք ձեր պատգամավորության տարիների ելույթները».Աննա Սահակյան

Առաջին ընդդիմադիրներից էիք,ով ԱԺ ամբիոնից քննադատում էր նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունը,նրան մեղադրում բանակը կոռուպցիոն ռիսկի տակ պահելու,Գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները ճիշտ չկատարելու ,բանակին անուշադրության մատնելու մեջ,ինչն իրականությունից դուրս էր։Հիմա դուք ու՞ր եք,երբ օրը մեկ զոհ ենք տալիս սահմանին,այն էլ խաղաղ պայմաններում,այն էլ մահվան հանգամանքները չբացահայտված։

Պարոն Փաշինյան,դուրս եկեք ֆեյսբուքի տիրույթից,մի պահ թողեք ձեր պոեզիան և լուրջ վերաբերվեք բանակի խնդրին։Այսօրվա ըննդիմության ձայնը չի բարձրանում,քանի որ Ձեր մարտական ֆբ ֆեյքերն անմիջապես գրոհում են,հայհոյում,որ մարդ չկարողանա երկրի խնդիրներից խոսել։Վերջ տվեք այս ծաղրանքին,իսկապես ամոթ է։Բանակը լուրջ կառույց է և չի կարելի աչք փակել,երբ կան խնդիրներ նրանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր պահն է,որ Ձեր ուշադրությունն ամբողջովին կենտրոնացնեք բանակին։Հ.Գ. պարոն վարչապետ, խորհուրդ տվեք Անդրանիկ Քոչարյանին,որ մի քննիչ հանձնաժողով էլ ստեղծի բանակում վերջին դեպքերի ուսումնասիրման համար։

Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով