Ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա

Փետրվարի 4-ին, ժամը 01:19-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել էլեկտրական լարերի վրայից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով