Ուզում են իմ անվան հետ կապել. ամեն բան անելու եմ իրականությունը բացահայտելու համար. Առաքել Մովսիսյանը` մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին. Lurer.com

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, Lurer.com-ի հետ զրույցում մեկնաբանելով լուրը, որ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան փաստի առթիվ ձերբակալվածներից մեկն իր որդին է՝ Դավիթ Մովսիսյանը, ասել է, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար։

«Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր ես ձեզ հետ խոսեմ: Երրորդն էլ՝ ես գնալու եմ միանամ զոհվածի ծնողներին, նրանց կողքին եմ լինելու մինչև վերջ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ իրենց մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ խոսե՞լ է իր որդու հետ, նա ի՞նչ է պատմել, ի պատասխան Մովսիսյանն ասել է. «Ոչ, եկեք նախաքննական գաղտնիքները չբացահայտենք, թող նախաքննության ընթացքում աշխատեն, լիարժեք բացահայտեն՝ ինչ է կատարվել»:

Հիշեցնենք, որ Արցախի ՊՆ զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը (Առաքել Մովսիսյանի որդին), Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել և այսօր, ի նշան բողոքի, նրա դին բերում էին Երևան, սակայն ճանապարհին՝ Արգավանդի խաչմերուկում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հորդորից հետո, հրաժարվեցին այդ մտքից, և զինծառայողի դին տարան հուղարկավորության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով