Ողբերգական դեպք Երևանում

Shamshyan.com-փոխանցմամբ փետրվարի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սլավիկ Հ.-ն՝ իր վարած ՎԱԶ-21140 մակնիշի 34 RV 773 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել լուսացույցի սյանը, այնուհետև առաջ ընթացել և բախվել «Telcell» կրպակին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ Ա. Համզոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ըստ նախնական տեղեկությունների, բացառված չէ, որ վարորդը ավոտմեքենան վարելիս հանկարծամահ է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ Shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով